ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ն՝ առանձին շրջաններում, մայիսի 2-3-ը շրջանների մեծ մասում, հատկապես կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Արմեն Սարգսյանը նամակներ է գրել Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
![Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021](https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1c/27346079_0:0:1133:764_1920x0_80_0_0_27b05adae6698889ab82cc0b24e0c899.jpg)
Երևան քաղաքում ապրիլի 28-30-ը, մայիսի 2-3-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք. Մարգարյան
Մայրաքաղաքում ապրիլի 29–ի գիշերը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։