ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Դուշանբեում քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի,Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության սպառնալիքները: Տեղեկությունը հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Դուշանբեում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մասնակցել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի և ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Դուշանբեում Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջև ստորագրվել էր փոխգործակցության հուշագիր: