ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքում և հարակից բնակավայրերում: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
Գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։