ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն այսօր` ապրիլի 21-ին, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։
ԱԺ նախագահի կողմից դիմումն ընդունվել է ի գիտություն, և համաձայն ԱԺ կանոնակարգի ` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում Մկրտչյանը հետ չվերցնի այն, ԱԺ նախագահը կստորագրի ու կհրապարակի լիազորությունների դադարման մասին արձանագրություն։ Այդ պահից սկսած հրաժարականը կհամարվի ընդունված:
Նարեկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Պատգամավոր է ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: