ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 21-22-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 21-22-ը՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ապրիլի 21–ի գիշերը սպասվում է 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +25...+27 աստիճան տաքություն։
«Մամա, գալիս ենք Հայաստան». «Լադանիվան» առաջին համերգը կունենա Երևանում