00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՕԿՍ-ի շենքն օտարվել է այն փրկելու համար․ Սմբատյանի պաշտպաններն արձագանքել են

© SputnikУлица Абовяна 3, здание "АОКС"-а. Старый Ереван
Улица Абовяна 3, здание АОКС-а. Старый Ереван  - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Բաժանորդագրվել
Պաշտպանական թիմը պատահական չի համարում այն, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածվեց այն ժամանակ, երբ Սմբատյանը ցանկություն հայտնեց դուրս գալ աշխատանքից։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ սեփականություն հանդիսացած շենքի (ԱՕԿՍ-ի շենք) օտարման գործընթացը հետապնդել է մեկ նպատակ` ներգրավել ներդրումներ այն հիմնանորոգելու համար։

Тяжелоатлет Симон Мартиросян во время соревнований в весовой категории до 109 кг среди мужчин на чемпионате Европы по тяжелой атлетике (10 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել․ դատախազություն

Իսրայելում ՀՀ դեսպան, միաժամանակ վերը նշված ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել։ Նշվում է, որ շենքի օտարման գործընթացն այնպես է կազմակերպվել, որ նշված հասարակական կազմակերպությունը հնարավորություն ունենա մշտապես իր գործունեությունը ծավալել այդ շենքում։ Արդյունքում վթարային վիճակում գտնվող, քանդման վտանգի առաջ կանգնած պատմամշակութային արժեք հանդիսացող շենքում ներգրավված ներդրումներով իրականացվել են «աննախադեպ հիմնանորոգման աշխատանքներ՝ շենքի հիմքից սկսած մինչև միջհարկային փայտյա բաժանարարների և տանիքի փոփոխում, ապա նաև կոսմետիկ վերանորոգում, ինչն իրականացվել է առանց շենքի պատմամշակութային արժեքը վնասելու»։

«Ընդ որում շենքի օտարման գործընթացը իրականացվել է բացառապես օրինական ու բաց գործարքների միջոցով, իսկ դեսպան Արմեն Սմբատյանը երբեք շենքի սեփականատեր ընկերության բաժնետեր չի հանդիսացել ու չի հանդիսանում, ուստի «ապօրինի» ծագում ունեցող գույքն օրինականացնելու մասով մեղադրանքը, կարծում ենք, առհասարակ մեկնաբանման կարիք չունի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանական թիմը հիշեցնում է, որ դեռ նախորդ տարի՝ հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Արմեն Սմբատյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով։ Թիմը շեշտում է՝ ըստ առաջադրված մեղադրանքի Սմբատյանը շուրջ 13 տարի առաջ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահմանը, «ինչը դրսևորվել է այդ պաշտոնատար անձի գործողությունները չկանխելով, ապա օրինականացրել է իբր հանցավոր ճանապարհով ստացված գույք»։

Сейран Оганян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին ու այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել

«Փաստենք նաև, որ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը արդեն հաստատել են այն պաշտոնատար անձին առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի բացակայությունը, որին իբր անգործությամբ օժանդակել է դեսպան Արմեն Սմբատյանը»,- նշում է պաշտպանական թիմը։

Սմբատյանի փաստաբանների խոսքով՝ «Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունն ինքնին վկայում է այն մասին, որ հերթական անգամ գործ ունենք սանձազերծված ապօրինի հետապնդման հետ»։ Պաշտպանները պատահական չեն համարում այն, որ տարածված հաղորդագրությունը համընկել է դեսպան Արմեն Սմբատյանի կողմից աշխատանքից ազատման ցանկության մասին պետության ղեկավարությանը հայտնելու հանգամանքի հետ։

Փաստաբաններրը հետգրությամբ նաև հավելում են, որ ԱՕԿՍ-ի շենքն առաջին տասնամյակը չէ, որ «գտնվում է տարբեր ժամանակներում «կշիռ» ունեցող անձանց բիզնես-հետաքրքրությունների տեսադաշտում»։ Նրանք վստահ են, որ շուտով հայտնի կդառնա, թե այս անգամ որ «կշիռ» ունեցող անձն է աչք դրել շենքի վրա։

Տարածված հաղորդագրությանը պաշտպանական թիմը կցել է նաև ԱՕԿՍ-ի շենքի լուսանկարները՝ հիմնանորոգումից առաջ և հետո։

Լրահոս
0