00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցСерж Саргсян и Александр Лукашенко
Серж Саргсян и Александр Лукашенко - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Բաժանորդագրվել
Բելառուսի նախագահն Ադրբեջանին նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը հրաժարվել է խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հարցը։ Սերժ Սարգսյանն արձագանքել է այս հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չէր ցանկանա, որ Բելառուսն Ադրբեջանի նման «խաղաղասեր» հարևան ունենար։ Սերժ Սարգսյանը News.am-ին տված պարզաբանման մեջ է նման կարծիք հայտնել` անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարությանը։

Переговоры Александра Лукашенко и Ильхама Алиева - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2021
Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Նշենք, որ օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից:

«Մեծագույն հարգանք տածելով բելառուս ժողովրդի հանդեպ՝ ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ՝ որպես այդպիսին, չի էլ եղել, ուստի ալիևյան «պատմական արդարությունը» այդ տարածքում պետք է վերականգնվի՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,–ի պատասխան ասել է Սարգսյանը։

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Արցախի թեման

Նրա խոսքով` ճշմարտությունը պարզել ցանկացողները կարող են ընդամենը համացանցից հանել «խաղաղասեր» Ալիևի տարիներ շարունակ հրապարակավ հնչեցրած հայատյաց, ռազմատենչ հայտարարությունները և հետևություններ անել։

Բացի այդ, ստացված հաստափոր փաթեթն էլ կարող են ուղարկել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ խաղաղասիրության մասին համամարդկային պատկերացումների հետ իր և իր լավ բարեկամ Ալիևի պատկերացումները համադրելու նպատակով:

«Վստահ ենք` հայ ժողովուրդը պատվով դուրս կգա բարդ իրավիճակից». Լուկաշենկոն դիմեց Փաշինյանին

Լրահոս
0