ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Բանակի կարիքների համար ավտոմեքենա կամ այլ տեխնիկա նվիրաբերած բոլոր քաղաքացիները փոխհատուցում կստանան, վնասված տեխնիկայի համար։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Տեխնիկան մերը չէ, կապալառուններին է, ՀՀ քաղաքացիններին է, և ռազմական դրության մասին օրենքը թույլ է տալիս տվյալ տեխնիկան ներկայացնել ռազմի դաշտ։ Եվ դրա շրջանակում կա նաև դրա փոխհատուցման կարգ, բայց հասցեատերը այլ գերատեսչություն է։ Չեմ ուզում ասել` խնդիրը մերը չէ։ Խնդիրը կարգավորման գործընթացում է։ Որևէ քաղաքացի, որ գույք է կորցրել կամ այն վնասվել է, առանց փոխհատուցման չի մնա։ Շատ լավ հասկանում եք, որ բազում հացեր կան` տեխնիկայի նախկին վիճակի, ներկա վիճակի, իրականության։ Այսինքն` մենք չենք կարող պետբյուջեից փողն ուղղակի տեղափոխել մի հատված, որտեղ ռիսկեր կան։ Բոլոր ռիսկերը պիտի կարգավորվեն, հետո նոր որոշումները կայացվեն»,– ասաց նա։
Պատերազմի զոհերի թիվը մոտ 4000 է․ Փաշինյանը հրապարակեց պաշտոնական տվյալները
Պապիկյանը վստահեցրեց` խնդիրը կառավարության ուշադրության ներքո է։
Պատերազմի հետևանքով կորսված անշարժ և շարժական գույքի համար պետական աջակցությունը կտրվի