https://arm.sputniknews.ru/20210415/anstap-varord-vraerti-e-entarkel-pn-6-zincarayoxi-u-dimel-paxusti-ka-2-zoh-27182254.html
Անսթափ վարորդը վրաերթի է ենթարկել ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի. կա 2 զոհ
Անսթափ վարորդը վրաերթի է ենթարկել ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի. կա 2 զոհ
Sputnik Արմենիա
Վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կ. Մ.-ն հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նա եղել է ոչ սթափ վիճակում։ 15.04.2021, Sputnik Արմենիա
2021-04-15T08:11+0400
2021-04-15T08:11+0400
2021-04-15T08:16+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2035/52/20355231_0:85:1600:985_1920x0_80_0_0_dde86c5b8e82d496db845774ddee5977.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2035/52/20355231_88:0:1512:1068_1920x0_80_0_0_3ed72e3cffe8b824f32fbde935f8565e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատահարներ, վրաերթ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, պատահարներ, վրաերթ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Անսթափ վարորդը վրաերթի է ենթարկել ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի. կա 2 զոհ
08:11 15.04.2021 (Թարմացված է: 08:16 15.04.2021) Վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կ. Մ.-ն հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նա եղել է ոչ սթափ վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ապրիլի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի ու դիմել է փախուստի։
2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ Փաստի առիթվ հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու մյուս տուժածները ծառայում էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։
Վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կ. Մ.-ն հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նա եղել է ոչ սթափ վիճակում։