Ուշի գյուղի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել ձորակը (մոտ 6 մ):
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վերաբերյալ այսօր` ժամը 09։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Ուշի գյուղի ոլորաններում «DAF» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել ձորակը (մոտ 6 մ): Ըստ նախնական տվյալների՝ վարորդը հայտնվել է բեռնատար ավտոմեքենայի տակ և տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները կատարում են դիակի դուրսբերման աշխատանքներ։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։