00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը

© Sputnik / Arpi BeglaryanПодсолнухи. Музей Ван Гога в Амстердаме
Подсолнухи. Музей Ван Гога в Амстердаме - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Արվեստի գործերին առնչվող աղմկահարույց դեպքեր, իհարկե, շատ են եղել։ Նույնիսկ հանրահայտ «Ջոկոնդան» են ավելի քան 100 տարի առաջ Լուվրից գողացել։
«Կարտոֆիլ ուտողները», կողոպտիչները և վնասված ավտոդողը

Եվ այնուամենայնիվ, իմ կարծիքով, այսպես ասած, «կողոպուտների աշխարհի առաջնությունում» վերին հորիզոնականը իրավմամբ կզբաղեցներ այն, ինչ կատարվեց ուղիղ 30 տարի առաջ՝ 1991 թվականի ապրիլի 14-ին Ամստերդամում, որովհետև այդ կողոպուտը կարելի է բազմակի ռեկորդակիր անվանել։ Վինսենթ Վան Գոգի թանգարանից գողերը տարան այդ վարպետի միանգամից 20 գործ, էն էլ ինչ ստեղծագործություններ էին՝ «Արևածաղիկները», «Կարտոֆիլ ուտողները» և այլն։

Իհարկե, Վան Գոգը շատ արգասաբեր նկարիչ էր. իր ոչ այնքան երկարատև կյանքի ընթացքում ստեղծել է ավելի քան 1000 կտավ, չհաշված գծանկարները։ Նրա ստեղծագործությունները գտնվում են ամենատարբեր երկրների ցուցասրահներում, բայց դրանց անվտանգության համակարգերը երբեմն ամենևին կատարյալ չեն։ Բայց միանգամից 20 հայտնի կտա՞վ։ Համաձայնեք, իրոք յուրօրինակ ռեկորդ է։

Спутник_Юрий Гагарин – человек, первым побывавший в космосе. Кадры из архива - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2021
Եկեք ուտենք գագարինավարի. աշխարհի առաջին տիեզերագնացը գերել էր թագուհի Եղիսաբեթ 2-րդին

​Ռեկորդային էր նաև գինը։ Մասնագետները համոզված էին, որ 20 նկարների ընդհանուր արժեքն է մոտ 500 միլիոն դոլար։ Է՜հ, Վան Գոգ, Վան Գոգ, էդպես էլ չիմացավ, թե ինչ ֆանտաստիկ գին կարող են ունենալ իր ստեղծագործությունները ու կյանքից հեռացավ՝ չունենալով գրեթե ոչինչ։ Բոլոր դեպքերում, այս 500 միլիոնն էլ ռեկորդային է, համենայնդեպս՝ Նիդեռլանդներում։

​Բայց ամենահետաքրքիրն այն է, որ 20 նկարները հայտնաբերվեցին ռեկորդային արագությամբ։ Չեմ ուզում կասկածի տակ առնել հոլանդացի իրավապահների արհեստավարժությունը, բայց փաստն այն է, որ գողացված կտավները այդքան արագ գտնվեցին, չզարմանա՛ք, մի մեքենայի վնասված անվադողի շնորհիվ։ Ընդ որում, նկատե՛ք, ծակված անվադողը ամենևին էլ կապ չուներ այն մեքենայի հետ, որում կողոպտիչները տեղավորել էին Վան Գոգի երկու տասնյակ ստեղծագործությունները։ Գողերը բռնվեցին մի քանի ամիս անց ու նրանց վկայությունների հիման վրա ուրվագծվեց հետևյալ պատկերը։

​1991 թվականի ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը երկու հանցագործներից մեկը, որն աշխատում էր Ամստերդամի Վան Գոգի թանգարանում, դեռ նախորդ օրվանից թաքնվել էր զուգարանում և սպասել մինչև գիշերվա ժամը 3-ը։ Այնուհետեւ անսպասելիորեն մտել էր անվտանգության աշխատողների սենյակը, ուղղել էր նրանց վրա ատրճանակը ու պահանջել էր բացել թանգարանի դուռը, որից ներս էր մտել երկրորդ հանցագործը։ Չեզոքացնելով անվտանգության աշխատակիցներին և անջատելով ազդանշանային համակարգը, կողոպտիչները բավական երկար ժամանակ՝ մոտ 45 րոպե, շրջել էին ցուցասրահներում, ընտրելով Վան Գոգի ամենահայտնի նկարները։ Փաթեթավորել էին դրանք և տեղավորել «Ֆոքսվագենի» բեռնախցիկում։

Գնացե′ք, ձեզ ոչ ոք չի բռնել. ինչպես է հաջողվել Շոտլանդիայում ձախողել անկախացման գործընթացը

Թե ինչպես էին պատրաստվում, այսպես ասած, իրացնել գողոնը, այդպես էլ պարզ չէ, քանզի, ինքներդ եք հասկանում, Վան Գոգի միանգամից 20 ստեղծագործություններից հեշտությամբ ազատվելը, մանավանդ երբ այդ նկարները փնտրվում են, ամենևին էլ դյուրին գործ չէ։ Որոշ աղբյուրներ պնդում են, թե կողոպտիչները պարզապես ինչ-որ մեծահարուստի պատվերն էին կատարում, բայց սա ընդամենը վարկած է։

Гидроэлектростанция Итайпу на реке Паране на границе между Парагваем и Бразилией - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը

​Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ պատվիրատու կար, Վան Գոգի նկարները նրան չհասան։ Հանցագործներն իրականում 4-ն էին։ Այն երկու կողոպտիչները, որոնք պատից հանել էին նկարները, պետք է պայմանավորված վայրում դրանք փոխանցեին մյուս երկուսին, որոնք գալու էին այլ մեքենայով։ Եվ դա պետք է կատարվեր հնարավորինս արագ, քանի որ հանցագործները քաջ գիտակցում էին՝ ուր որ է ողջ քաղաքում տագնապ էր հայտարարվելու։ Այն մեքենան, որում գտնվում էին կտավները, հասավ պայմանավորված վայրը՝ Ամստերդամի Ամսթել կայարանը։

Երկու հանցագործները անհամբեր սպասում էին մյուս մեքենայի ժամանմանը, բայց երկրորդ ավտոմեքենան չկար ու չկար։ Եվ սկսեց աշխատել «գող՝ սիրտը դող» հայտնի տրամաբանությունը։ «Ուրեմն ոստիկաններն արդեն բռնել են մյուս երկուսին և, ուր որ է՝ մեզ էլ  կհասնեն։ Հերն էլ անիծած թե՛ այդ անտեր Վան Գոգի, թե՛ նրա արեւածաղիկների՝ փախանք»։ Եվ երկու հանցագործները դուրս թռան մեքենայից` դրա բեռնախցիկում թողներով Վան Գոգի 20 ստեղծագործությունները։ Շատ շուտով ոստիկաններն իրոք հայտնաբերեցին կայարանի մոտ լքված մեքենան։ Կողոպուտից անցել էր ընդամենը 35 րոպե։

​Բայց գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիրը։ Երկրորդ մեքենան ուշացել էր ոչ թե նրա համար, որ ոստիկաններն էին խոչընդոտել, այլ այն պարզ պատճառով, որ ավտոդողն էր վնասվել։

Լրահոս
0