ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-17-ը՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի անարգանքը, որքան մյուսների անտարբերությունը. Արցախի ՄԻՊ
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 14-ի գիշերը և առավոտյան, 18-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ապրիլի 14–ի գիշերը սպասվում է 4-6 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16....+18 աստիճան։