00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
ԱԺ–ում վեճ է սկսվել Ալեն Սիմոնյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև
13:29
1 ր
Ընդդիմադիր պատգամավորնեին թույլ չեն տալիս մտնել Դեմիրճյան մուտքից
13:30
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնացողները շատ են, բայց եկողներ էլ կան․ Սամվելը ՌԴ–ում թողել է ընտանիքն ու եկել հայրենիք

© Sputnik / Andranik GhazaryanДоброволец Самвел Мкртчян
Доброволец Самвел Мкртчян - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2021
Բաժանորդագրվել
Արցախյան վերջին պատերազմին մասնակցելու համար հայրենիք էին վերադառնում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը։ Հատկապես ակտիվ էին ռուսաստանաբնակ հայերը։ Պատերազմից հետո էլ ոչ բոլորը հետ գնացին․․․

Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղից խաղաղ օրերին արտագաղթում են, պատերազմի ժամանակ՝ վերադառնում։ Արցախյան վերջին պատերազմի օրերին այս մտքի ճշմարտացիության ապացույցներն օդանավակայանում էին։ Անգամ համավարակի սահմանափակումների պայմաններում ինքնաթիռները Հայաստան էին ժամանում ուղևորներով լի ու հայ համայնքների հավաքած օգնության փաթեթներով ծանրաբեռնված։

Участник последней карабахской войны Саркис Арутюнян (справа) борется с подполковником Саркисом Степаняном в спортзале Легенды Федерации спорта инвалидов РА - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2021
«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին

Պատերազմին մասնակցելու համար վերադառնում էին տարբեր տարիքի մեր հայրենակիցները։ Գալիս էին հայր ու որդիներով, եղբայրներով, ընկերներով․․․ Ամենաակտիվը ռուսաստանաբնակ հայերն էին. շտապում էին հայրենիք Ռուսաստանի տարբեր քաղաքներից՝ Մոսկվայից, Վորոնեժից, Կրանսոդարից, Նիժնի Նովգորոդից․․․ Պատերազմի ավարտից հետո էլ ոչ բոլորը վերադարձան Ռուսաստան. ցավոք, ոմանք զոհվեցին, ոմանք էլ որոշում կայացրին մնալ ու ապրել Հայաստանում։ Նրանցից է Սամվել Մկրտչյանը։

40-ամյա տղամարդը ծնունդով Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղից է։ 17 տարի առաջ տեղափոխվել է աշխատելու ՌԴ՝ Նիժնի Նովգորոդ քաղաք։ Այս տարիների ընթացքում պարբերաբար վերադառնում էր Հայաստան կարճ ժամանակահատվածներով, բայց ամեն անգամ հերթական հիասթափությունն ապրում ու հետ գնում Ռուսաստան։ Աշխատում էր շինարարության ոլորտում, անում այն ամենն, ինչ ձեռքից գալիս է՝ վերանորոգումից մինչև զրոյից շենքերի կառուցում։ Արդեն ընտանիք էլ էր կազմել Ռուսաստանում ռուս կնոջ հետ։ Որդին՝ Վահեն, 5 տարեկան է։ Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի լուրը կայծակի նման Նիժնի Նովգորոդ էլ հասավ։

«Մեծ հայկական եկեղեցի ունենք էնտեղ․ հիշում եմ՝ հենց սեպտեմբերի 27-ի երեկոյան ասեղ գցելու տեղ չկար. մարդիկ եկել էին աղոթելու մեր երկրի համար, տղաների համար»,- պատմում է Սամվելը։

Անմիջապես համայնքն ինքնակազմակերպվեց, յուրաքանչյուրը պատրաստ էր վերջին ռուբլին ներդնելու հայրենիքին օգնելու համար։ Օրեր շարունակ հավաքվում էին նաև մարտունակ տղաներով, խոսում, քննարկում անելիքները։ Սկզբում կարծում էին՝ մի քանի օր կտևի, միգուցե մինչև Հայաստան հասնեն, պատերազմն ավարտված լինի, իրենց գնալն էլ անիմաստ դառնա․․․ Այդպես Ապրիլյանի ժամանակ եղավ։ Այս պատերազմից մոտ 10 օր անց հասկացան՝ սա շուտ չի ավարտվելու։ Սամվելը երկքաղաքացիություն ունի, ուստի ավելորդ վեճից խուսափելու համար կնոջն ասաց, թե ծանուցագիր է ստացել, պետք է շտապ մեկնի Հայաստան․․․ Հոկտեմբերի 11-ին Սամվելն ինքնաթիռ նստեց․․․

© Sputnik / Andranik GhazaryanՍամվել Մկրտչյան
Գնացողները շատ են, բայց եկողներ էլ կան․ Սամվելը ՌԴ–ում թողել է ընտանիքն ու եկել հայրենիք - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2021
Սամվել Մկրտչյան

«Ինքնաթիռը «битком» էր․․․ Մարդկանցից բացի տոննայով բեռ էր բերում, էնքան ծանր էր, էն որ գետնից հազիվ էր պոկվում․․․»։

Սամվելը հիշում է՝ բոլորը ոգևորված էին, րոպեներն էին հաշվում, թե երբ է ինքնաթիռը վայրէջք կատարելու:

«Մեր նույն ինքնաթիռով եկած 12 տղաներ զոհվել են․․․ Որ ամեն ծնող գար, կանգներ իր որդու կողքին, միգուցե այսպես չլիներ․․․ Ամեն եղբայր վերադառնար, եղբոր կողքին կանգներ․․․»,- ասում է Սամվելը։

Հետո երկար լռությունից հետո ավելացնում է, որ ոչ մեկին մեղադրել չի կարող։

Հայաստան գալու հաջորդ օրն իսկ որպես կամավորական մեկնել է Արցախի հարավարևմտյան սահման։ Այնտեղ տեսածի ու ապրածի մասին հրաժարվում է խոսել, ասում է՝ «մեզ պետք չէ հերոսացնել, ինչ արել են, 18-19 տարեկան տղաներն են արել, իրենք են հերոսները»։ Օրեր անց Սամվելը տեղափոխվել է Կապանի պաշտպանական դիրքեր։ Այնտեղ է մինչև այսօր․․․ Ասում է՝ անգամ պատերազմի պաշտոնական ավարտից հետո կրակոցներն ամբողջությամբ չեն լռել։ Օրեր է նշում, երբ ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել անգամ խոշոր գնդացիրներից․․․ Առհասարակ պատերազմի մասին խոսել չի ուզում, ասում է՝ ընկերների հետ էլ երբ հանդիպում են, կռվից չեն խոսում։ Դա արդեն անցյալ է, մեզ թուլացնում է այն, որ միշտ անցյալի հիշողություններով ենք ապրում, հիմա պետք է ներկայի ու ապագայի մասին խոսել։

Տիգրանի կինը` Բելլա Խանումյանը, դստեր` Տաթևի հետ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին...

Պատերազմի ավարտից հետո Սամվելը որոշել է՝ այլևս Ռուսաստան չի գնալու։ Լավ օրերին կարելի է գնալ, բայց այս դժվար ժամանակներում ամեն մեկս պարտք ունենք շենացնելու մեր երկիրը։ Ռուս կինը չի համաձայնել տեղափոխվել Հայաստան․․․ Ինքը չի գնում, կինը չի գալիս, հեռախոսով բաժանվել են։

«Երեխան թանկ է, բայց հայրենիքն ավելի թանկ է․․․ Կարող է այստեղ մի քիչ դժվար է ապրելը, բայց հավատացեք՝ այս դժվար ապրելն անգամ ավելի քաղցր է, քան դրսում՝ հայրենիքից հեռու լինելը․․․»։

Ասում է՝ ինքը միակը չէ, որ նման որոշում է կայացրել։ Ընկերներ ունի, որ եկան ու հետ չեն գնում, մոտ 2 շաբաթ առաջ էլ եղբայրն է ընտանիքով Վորոնեժից վերադարձել։ Ովքեր էլ հետ են գնացել, շատերի միտքն ու հոգին Հայաստանում է, մինչև այսօր շարունակում են օգնել երկրին ու բանակին։ Հենց Կապանի իրենց դիրքերին վերջերս Նիժնի Նովգորոդի տղաներն ամենագնաց մեքենա են նվիրել։

Ինքը՝ Սամվելը, հիմա փորձում է կամավորական ծառայությունը պայմանագրայինով փոխարինել։ Իր տեղը Հայաստանում է ու սահմանին՝ զենքը ձեռքին։

«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը

«Պետք է մենք մեր հայրենիքին տեր կանգնենք։ Ու թող ոչ մեկ չասի՝ էս կառավարությունը, էսինչը․․․ Մենք զինվոր ենք, մեր գործը սահման պահելն է, քաղաքականության հետ մենք գործ չունենք։ Շատերը գնում են, բայց եկողներն էլ քիչ չեն։ Հիմա բոլորն էլ պետք է հետ գան»։

Ասում է՝ հայրենիքն ուժեղացնելն ու շենացնելը միայն զինծառայությունը չէ. երկրի ժողովրդագրական պատկերն է պետք փոխել։ Որոշել է՝ առնվազն երեք որդի էլ դեռ պետք է ունենա։

Վերջում ձեռքս սեղմում է, վստահ նայում աչքերիս ու խոստանում՝ եթե էլի պատերազմ եղավ, այս անգամ հաստատ հաղթելու ենք․․․

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

Լրահոս
0