ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Twitter–ում գրառում է արել և իր վշտակցությունը հայտնել բրիտանական թագավորական ընտանիքին արքայազն Ֆիլիպի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու մահվան կապակցությամբ։
«Խորը վշտով տեղեկացա Նորին թագավորական մեծության, Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան մասին: Ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել թագավորական ընտանիքի բոլոր անդամներին, կառավարությանը և Միացյալ Թագավորության ժողովրդին: Թող իմ աղոթքները մեղմացնեն կորստի ցավը»,– գրել է Սարգսյանը։
I'm deeply saddened to learn about the passing of His Royal Highness the Prince Philip, Duke of Edinburgh
— ՀՀ նախագահ | President of the Republic of Armenia (@Arm_President) April 9, 2021
On this sad occasion, I'd like to express my deepest condolences to all members of the Royal Family, the Gov and the people of the UK
May my prayers ease the pain of the loss pic.twitter.com/yKR9K8dTFm
Հիշեցնենք` 99-ամյա արքայազն Ֆիլիպի մահվան մասին ապրիլի 9-ին հայտնել էր Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։