00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը պատրա՞ստ է իրապես պայքարել ՌԴ-ի դեմ հանուն Ուկրաինայի, կամ ով և ինչու է սադրում

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցУкраино-американские учения Fearless Guardian - 2015
Украино-американские учения Fearless Guardian - 2015 - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
Բաժանորդագրվել
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեման կրկին ակտիվացել է։ Կիևը ձգտում է ալյանսի անդամ դառնալ, բայց այնտեղ չեն շտապում ընդունել նրան։ Արևմուտքը պատրա՞ստ է պայքարել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի համար, և ո՞ւր են տանում այդ վիճաբանությունները՝ կարդացեք ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Դոնբասում պատերազմի, այսինքն՝ «Ռուսաստանի հարձակման» սպասումն ամենևին էլ Կիևի ամենամեծ սադրանքը չէ։ Ավելի վտանգավոր է ապրիլի 6–ին Վլադիմիր Զելենսկու հայտարարածը։

«Մենք ձգտում ենք բարեփոխել բանակն ու պաշտպանական ոլորտը, սակայն միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի։ Դոնբասում խաղաղության հաստատման միակ ճանապարհը ՆԱՏՕ-ն է։ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիրն (ԱԳԾ) իսկական ազդանշան կդառնա Ռուսաստանի համար»։

Սա Ուկրաինայի նախագահն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին և նույնը կրկնել է Բրիտանիայի և Կանադայի վարչապետների հետ նույն օրը կայացած զրույցներում։ Զելենսկին ուզում է, որ ԱԳԾ-ում (Արևելյան գործընկերության ծրագիր) նշված լինեն ինտեգրացիայի և ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ քայլերը, ընդ որում՝ բավականին սեղմ ժամկետներում։

Турецкий беспилотник Bayraktar TB2 Ground - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2021
Թուրքական ընկերությունը հաստատել է, որ Ուկրաինան «Bayraktar»-ներ է գնել

Ուկրաինայի վարչապետը վերջերս խոսում էր այն մասին, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին (և ԵՄ-ին) հինգ-վեց տարվա ընթացքում: ՆԱՏՕ-ի պետությունների հրապարակային արձագանքը Զելենսկու խոսքերին կանխատեսելի էր։ Վաշինգտոնում ընդհանուր առմամբ ասում են, որ իրենք կողմ են, բայց դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրները (այսինքն՝ ոչ), իսկ Բեռլինից հայտնում են, որ թեև Ուկրաինան իր քաղաքական պահանջներն ազատ ընտրելու իրավունք ունի, սակայն անդամակցության հետագա քայլեր այժմ նախատեսված չեն։

Որովհետև Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ լինել։ Այո, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պատմական Ռուսաստանի տարածքի մի մասում ձևավորված Ուկրաինա պետությունը պարզապես չի կարող լինել Հյուսիսատլանտյան դաշինքի մի մասը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծել են անգլոսաքսոնները ԽՍՀՄ-ին դիմակայելու համար։ Ուկրաինական էլիտաները կարող են ցանկանալ դա, ժողովրդի մի մասը (նույնիսկ մեծ մասը) կարող է այս պահին աջակցել այդ քայլին, բաց դա անհնար է, և նման բան չի լինի։ Ինչո՞ւ։ Որովհետև ՆԱՏՕ-ն, ըստ էության, միտված է Ռուսաստանին զսպելուն, իսկ Ուկրաինան պատմական Ռուսաստանի մի մասն է։

Քանի որ Ուկրաինան իր էությամբ սուբյեկտային չէ, այն օբյեկտ է, որի համար պայքար է ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Արևմուտքը փորձում է խլել Ռուսաստանից նրա տարածքի կարևորագույն մասը, աշխարհաքաղաքական սահմանների խոշորագույն վերաձևում կատարել, Ռուսաստանին հետ մղել դեպի արևմուտք։ Իսկ Ռուսաստանի համար Ուկրաինայի կողմնորոշումն անքննարկելի հարցերի թվին է պատկանում․ մենք պարզապես չենք կարող թույլ տալ կորցնել այն, ինչը մեր պետականությունն աղբյուրն ու հիմքն է։

Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում

Ժամանակավոր բաժանումը երկու պետության (որն արդեն եղել է մեր պատմության ընթացքում) հաղթահարելի է, բայց ատլանտիզացիան, այսինքն՝ Ուկրաինայի ներառումը օտար աշխարհաքաղաքական տարածքում, որը ոչ թե պարզապես եվրոպական է (այսինքն՝ երբեմն թշնամական, երբեմն՝ պարզապես Ռուսաստանին դիմակայող), այլ ատլանտյան (ամբողջ էությամբ թշնամական), բացարձակ անընդունելի է Ռուսաստանի համար։ Եվ առհասարակ ռուսական քաղաքակրթության համար, որի մասն են կազմում նաև մալոռոսները, անգամ եթե նրանք հասկացվում են, ինչպես հիմա Ուկրաինայում, որպես ուկրաինացի ժողովուրդ։

Ситуация на линии разграничения в Донецкой области - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Ռուսաստանը պարզում է, թե որքանով է Արևմուտքը պատրաստ կրկին «հրդեհել» Դոնբասը

Ուկրաինայի աշխարհաքաղաքական պատկանելության հարցն այսպիսով վերաբերում է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների ոլորտին, ընդ որում՝ եթե մեր երկրի համար այն անքննարկելի է, ապա Արևմուտքի դիրքորոշումն ամենևին էլ նույնքան սկզբունքային չէ։ Նույնիսկ ոչ թե խոսքերով, այլ գործնականում։

Արդյոք Արևմուտքը պատրա՞ստ է իրապես պայքարել Ռուսաստանի դեմ հանուն Ուկրաինայի։ Ոչ, քանի որ նրա համար խաղասեղանին բնավ նույնը դրված չէ, ինչ Ռուսաստանի համար։ Ընդ որում՝ դա վերաբերում է Արևմուտքի երկու կողմերին՝ թե՛ անգլոսաքսերին, թե՛ եվրոպացիներին (այսինքն` գերմանացիներին)։ Իհարկե նրանք կցանկանային  ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի ժամանակավոր բաժանումը մշտական դարձնել, այլև Ուկրաինային իրենց կողմը քաշել, այն դարձնել սեփական պատմական տարածքի մի մասը, ներառել սեփական աշխարհաքաղաքական նախագծի սահմաններում։ Բայց դրա համար Արևմուտքը ստիպված կլինի ոչ միայն կոտրել Ռուսաստանի դիմադրությունը (ինչը, ի դեպ, անհնար է, բայց դա առանձին թեմա է)․ հարկ կլինի հեռուն գնացող պատմական ընտրություն կատարել։

Արևմուտքը ստիպված կլինի ռազմավարական շեշտը դնել Ռուսաստանի հետ թշնամական հարաբերությունների վրա, այսինքն՝ Ուկրաինայի զավթմամբ Ռուսաստանը կվերածի իրեն բացահայտ թշնամական պետության։ Ոչ թե թվացյալ թշնամական, ոչ այնպիսին, ինչպիսի հիմա պատկերում են տեղեկատվական պատերազմներում, այլ իրապես թշնամական: Քանի որ ռուսները երբեք չեն համակերպվի այդ կորստի հետ, նշանակում է՝ առհասարակ Արևմուտքի և մասնավորապես Եվրոպայի հետագա կյանքի և աշխարհաքաղաքական պլանավորման ողջ ռազմավարությունը պետք է ենթարկվի այս պարզ փաստին:

«Ամեն ինչ Դոնբասի պատճառով է». ինչի է պատրաստվում ԱՄՆ-ի բանակը Եվրոպայում

«Ռուսները միշտ գալիս են իրենց փողերի հետևից։ Եվ երբ նրանք գան, հույս չդնեք ձեր ստորագրած ճիզվիտական համաձայնությունների վրա, որոնք իբր արդարացնում են ձեզ»,-Օտտո ֆոն Բիսմարկը երբեք նման բան չի ասել (ինչպես և չի ասել «Ռուսաստանի հզորությունը կարելի է ոչնչացնել միայն Ուկրաինան դրանից առանձնացնելով»), բայց կանցլերը շատ հասկանալի գրել է․

«Պատերազմի անգամ ամենաբարեհաջող ելքը երբեք չի հանգեցնի Ռուսաստանի կազմաքանդմանը, որը պահում են հունական դավանանքի միլիոնավոր ռուս հավատացյալները։ Վերջիններս, եթե անգամ միջազգային պայմանագրերի պատճառով բաժանվեն, նույնքան արագ էլ նորից կմիավորվեն, ինչպես դեպի միմյանց տանող այդ ճանապարհը գտնում են սնդիկի կիսված կաթիլները։ Ռուսական ազգի այդ անխորտակելի պետությունը հզոր է իր կլիմայով, իր տարածությամբ և մշտապես իր սահմանները պաշտպանելու անհրաժեշտության գիտակցմամբ։ Այդ պետությունն անգամ լիակատար պարտությունից հետո կմնա մեր ստեղծած, ռևանշի ձգտող հակառակորդը»։

Արևմուտքում ո՞վ է ուզում խաղալ ռուսական ռևանշի հետ։ Արևմուտքում ո՞վ է հավատում Ուկրաինայի իրական գրավմանը, իրական ատլանտիզացիային։ Միայն շատ միամիտ և բոլորովին պատմություն չիմացող մարդիկ, կամ էլ նրանք, ովքեր թքած ունեն հենց Եվրոպայի վրա, ովքեր գիտակցաբար ուզում են միմյանց դեմ հանել ռուսներին և եվրոպացիներին։ Այդպիսիք կա՞ն ատլանտյան էլիտայում։ Իհարկե, բայց անգամ ներկայիս էլիտայի հիմնական զանգվածը (ներառյալ՝ ռազմավարական մտածող վերլուծաբանները) հասկանում է, թե որքան վտանգավոր արկածախնդրություն է Ուկրաինայի ատլանտիզացիայի միտքն անգամ։ Վտանգավոր է Եվրոպայի համար՝ դրա ցանկացած կարգավիճակում։ Եվրամիության տեսքով, թե առաջին պետությունների ձևաչափում։

Министерство иностранных дел России - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

Միացյալ Եվրոպայի կառուցումը, որն առայժմ ընդհանուր առմամբ բարեհաջող է ընթանում, ազդել է եվրոպական էլիտաների մի մասի իրականության զգացման վրա։ Նրանց մի մասը, հավատարիմ ատլանտիստներ լինելով, սկսել են հավատալ, որ ամեն ինչ կախված է բացառապես միացյալ Արևմուտքի կամքից և ուժից, որ կարելի է մոռանալ պատմության դասերը և հաշվի չնստել հարևան քաղաքակրթությունների հետ։ Անգամ նկատելով գլոբալիզացիայի ատլանտյան (անգլոսաքսոնական) նախագծի ճգնաժամը` եվրոպական էլիտաների մյուս մասը հավատում է եվրաինտեգրացիայի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու իր ունակությանը՝ այն անգլոսաքսոններից առանձնացնելու, ինքնաբավ եվրոպական ամրոց կառուցելու միջոցով։

Բայց նույնիսկ այդպիսի ինքնուրույն միացյալ Եվրոպան (եթե ինչ-որ հրաշքով հաղթահարի կենտրոնախույզ միտումները և լիովին իր կամքին ենթարկի ազգային պետություններին) չի կարող իրեն թույլ տալ իր գլխավոր հարևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բացակայություն և, առավել ևս, թշնամություն ունենալ։ Ընկնել Ուկրաինայի հետևից, որպեսզի կորցնեն միացյալ Եվրոպա՞ն։ Կուրացնող ագահության այսպիսի մակարդակի եվրոպացիներն այնուամենայնիվ չեն հասել։

Ուրեմն ի՞նչ է նրանց մնում։ Հույսը, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանն ինքն իրեն ինչ-որ կերպ կթուլանա, խռովության գիրկը կընկնի և այդ դեպքում հաստատ ժամանակ չի ունենա Ուկրաինայի համար։ Հենց այդ ժամանակ էլ հնարավոր կլինի «անկախին» իսկապես սեփական ռազմաքաղաքական հովանու տակ առնել։ Բայց այդ հույսը տարեցտարի թուլանում է, իսկ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի և, առավել ևս, գլոբալ իրավիճակի զարգացման միտումները նման հաշվարկներն ավելի ու ավելի տեսիլային են դարձնում։

ԱՄՆ-ն նախապատրաստվում է երրորդ համաշխարհային պատերազմին․ The National Interest

Այնպես որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում ներառելու ոչ մի իրական պլան եվրոպացիները իհարկե չունեն, ինչպես և ցանկություն չունեն զայրացնել Ռուսաստանին այդ մասին խոսակցություններով։ Դե, իսկ այն եվրոպացիները, որոնք այնուամենայնիվ պատրաստ են կատաղեցնել ռուսներին Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքում ներառելու մասին գաղափարներով, հենց իրենց՝ եվրոպացիների կողմից պետք է որպես իսկական և շատ վտանգավոր սադրիչներ ընկալվեն։

Լրահոս
0