ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանում հանրապետական փառատոն կանցկացվի՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին։ Տեղեկությունը հայտնում է Երևանում ռուսական տան մամուլի ծառայությունը։
Փառատոնի շրջանակում նկարչության, ասմունքի և շարադրությունների մրցույթներ կանցկացվեն երեխաների համար: Միջոցառումը տեղի կունենա առցանց ձևաչափով: Աշխատանքներն ընդունվելու են ապրիլի 15-ից հունիսի 10-ը:
««Ռոսիա» հասարակական կազմակերպությունը նախատեսում է հանրապետական փառատոն անցկացնել «Ո՛չ պատերազմին» կարգախոսով։ Ընտրական փուլի արդյունքներն ու հաղթողների անունները կհրապարակվեն հունիսի 20-ին, իսկ հունիսի 22-ին՝ հիշատակի օրը, Երևանում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումը», - նշված է հաղորդագրության մեջ։
Պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումն անցկացվում է ՀՀ կառավարության, ՌԴ դեսպանատան, Երևանում ռուսական տան և «Մոսկվայի տուն» կենտրոնի աջակցությամբ:
«Հիշելով նախնյաց սխրանքը»․ Ռուսաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Երևանում Անմար կրակի մոտ
««Ո՛չ, պատերազմին» փառատոնի նպատակը երեխաների և դեռահասների ուշադրությունը ժամանակակից աշխարհի խնդիրների վրա հրավիրելն է, դրանց լուծումների որոնումը, հայրենիքի պաշտպանների իրադարձությունների ու սխրանքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք սերմանելը», - ասված է հաղորդագրության մեջ:
Մրցույթը կանցկացվի 4 տարիքային խմբի համար՝ մինչև 8 տարեկան, 9-12 տարեկան, 13-15 տարեկան և 16-18 տարեկան։ Մանրամասները հրապարակվել են Երևանի ռուսական տան Facebook-յան էջում:
100 ծառ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային