00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պուտինը փորձում է հասկանալ Փաշինյանի ու Քոչարյանի դիրքորոշումն Արցախի հարցում. Հակոբյան

© Sputnik / Andranik GhazaryanПолитолог Виген Акопян в гостях радио Sputnik
Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 7–ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
«Պուտինը փորձում է հասկանալ Փաշինյանի ու Քոչարյանի դիրքորոշումն Արցախի հարցում». Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ՀՀ վարչապետի համար նախընտրական, Կրեմլի համար աշխատանքային բնույթ էր կրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետի մոսկովյան այցը։

«Հարցերը, որոնք Փաշինյանը բարձրացնում էր Պուտինի առջև, ուղղակիորեն շաղկապվում են նախընտրական օրակարգին. գերիների վերադարձի հարցը շատ կարևոր է ՀՀ վարչապետի համար, քանի որ նախընտրական շրջանում այս խնդրի չլուծած լինելը զգալիորեն թուլացնում է նրա դիրքերը»,- ասաց նա։

Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с президентом России Владимиром Путиным (7 апреля 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2021
Ի՞նչ ցույց տվեց Փաշինյանի և Պուտինի հանդիպումը․ ռուս փորձագետի կարծիքը

Հակոբյանի խոսքով` նույն համատեքստում Փաշինյանն առաջ քաշեց նաև Sputnik V-ի, նոր ատոմակայանի կառուցման մասին հարցերը։ Պարզ է, որ Ռուսաստանն էլ փորձեց առաջ մղել սեփական նկրտումները, իսկ Ռուսաստանի նկրտումները, ըստ Հակոբյանի,  վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանն ու ճանապարհների ապաշրջափակմանը։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ` ՌԴ նախագահի շփումները Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երկրորդ նախագահ, Փաշինյանի հիմնական մրցակից Ռոբերտ Քոչարյանի հետ խոսում են այն մասին, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ընտրություններին ընդառաջ փորձում է հասկանալ` Արցախի հարցի կարգավորման գործընթացում քաղաքական գործիչներից յուրաքանչյուրի համար ո՞րն է այն կարմիր գիծը, որն իրենք չեն կարող անցնել։

«Թե՛ Քոչարյանը` Պոզների հետ հաղորդման ընթացքում, թե՛ Փաշինյանը` այցին նախորդող ժամանակաշրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հավաստիացրին, որ տեսանելի ժամանակաշրջանում խոսել Ադրբեջանի հետ ռևանշի մասին ռեալ չէ»,- նշեց Հակոբյանը։

Պուտինի հետ փաստաթուղթ չենք ստորագրել, քննարկել ենք․ Փաշինյանը` Մոսկվայի հայ իրավաբաններին

Հիշեցնենք` երեկ` ապրիլի 7–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր և Կրեմլում հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանին,  հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։

Լրահոս
0