ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայերենով գրառում է արել Instagram-ի իր էջում ու շնորհավորել Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության՝ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց», - գրել է Սոլովյովը:
View this post on Instagram
Նա նաև հրապարակել է հայկական ավանդական ճաշատեսակները, որոնք դրվում են Զատկի տոնական սեղանին։
Հաղորդավարի հայ հետևորդները շնորհակալություն են հայտնել շնորհավորանքի համար՝ նրան անվանելով «Հայաստանի իսկական բարեկամ»։
««Օրհնյալ է հարությունը Քրիստոսի», «Շնորհակալ ենք, Հայաստանի իսկական ընկեր», «Շնորհավոր Սուրբ Զատիկ, խաղաղ ապրեք»»,–գրել են նրանք։
Հիշեցնենք` այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկ` նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։
«Հեռուստադիտողը խելացի է. նրան չես խաբի». Սոլովյովը բացատրել է` ինչու է իր վարկանիշը բարձր
Զատիկը շարժական տոն է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածում։
Սա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին. Սոլովյովը` Հայաստանին հարվածելու մասին