ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Կյանքից հեռացել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ Գեորգի Կիմի Պողոսյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։ Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին...Հանգչեք խաղաղությամբ»,–գրել է նա։
Նշենք, որ Գեորգի Պողոսյանը 74 տարեկան էր։