00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը

© Sputnik / Aram NersesyanКурсантки Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца
Курсантки Военно-авиационного института министерства обороны РА имени маршала Арменака Ханферянца - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Բաժանորդագրվել
Պրոֆեսիոնալ զինվորական դառնալն անսովոր ընտրություն է կնոջ համար։ Աղջիկները Sputnik Արմենիային պատմել են, թե ինչու են ընտրել մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանն ու ինչ դժվարությունների են բախվել։

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում նաև աղջիկներ են սովորում։ Նրանք բոլորը Հայաստանի մարզերից են․ ուսումնական մասնաշենքում մշտապես տարբեր բարբառներ են հնչում։ Այս աղջիկները զինվորական համազգեստը գերադասում են շրջազգեստներից, իսկ զինվորական կոշիկները՝ բարձրակրունկներից։ Նրանք չեն սիրում շպարվել, ամենահասարակ սանրվածքներն են անում, իսկ լավագույն զարդը համարում են զինվորական գլխարկները։ Նրանք կարողանում են պատրաստվել ընդամենը տասը րոպեում և ավելի հաճախ հակաօդային պաշտպանության համակարգեր ու անօդաչու թռչող սարքերի մասին են խոսում, քան աղջկական թեմաների։

ՀՕՊ ապագա հրամանատարը, կամ գերազանցիկը` Գյումրիից

© Sputnik / Aram NersesyanԳոհար Գրիգորյան
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Գոհար Գրիգորյան

Գոհար Գրիգորյանը մանկուց առանձնակի վերաբերմունք է ունեցել զինվորական համազգեստի հանդեպ։ Նրա ծնողները լուրջ չէին վերաբերվում բանակում ծառայելու նրա ցանկությանը, և երբ զինղեկի խորհրդով նա որոշեց ռազմական ավիացիոն ինստիտուտ ընդունվել, նրանք ոչ միայն զարմացած էին, այլև ցնցված։ Հայրը կտրականապես դեմ էր արտահայտվում, իսկ մայրը որոշեց դստերն ընտրության ազատություն տալ։ Հիմա արդեն բոլոր հարազատները հպարտանում են նրանով, իսկ երբ հեռուստատեսությամբ տեսել են նրա երդման արարողությունը, մայրն անդադար զանգեր ու շնորհավորանքներ է ստացել։

Գոհարը միակ աղջիկն է կուրսի 30 տղաների մեջ։ Բարեբախտաբար, համալսարանում չեն տառապում «բանակը կնոջ տեղը չէ» կարծրատիպից, և նրա համար հեշտ է եղել մերվել տղաների կոլեկտիվին։ Բայց Գոհարն իր սեռն արտոնություն չի համարում․ կուրսում բոլորից լավ է սովորում և որևէ բացթողում չի հանդուրժում։ Տղաները գնահատում են դա և ջենտլմենի պես են վերաբերվում նրան։

-Կանանց տոներին ծաղիկներ նվիրո՞ւմ են։

-Այո, միշտ։

-Իսկ դո՞ւ` հունվարի 28-ին։

-Դա նաև իմ տոնն է, բայց այո, փորձում եմ հետ չմնալ նրանցից։

-Չե՞ս նեղանում, երբ տղաները երեկույթ են կազմակերպում և չեն հրավիրում քեզ։

-Չէ, մենք էլ աղջիկներով ենք երկույթներ կազմակերպում ու նրանց չենք հրավիրում։

© Sputnik / Aram NersesyanԳոհար Գրիգորյան
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Գոհար Գրիգորյան

Աղջիկը խոստովանում է, որ երազում էր ԱԹՍ-ներ ղեկավարել, բայց միայն պատերազմից հետո գիտակցեց, թե որքան բարդ և կարևոր մասնագիտություն է ընտրել։ Հիմա նա ծրագրում է դառնալ ՀՕՊ լավագույն հրամանատարներից մեկը, և եթե պատերազմը կրկնվի, պատրաստ է լավագույնս ցուցադրել իր ունակությունները։ Գոհարը վստահ է, որ բանակում պետք է շատ կանայք լինեն, քանի որ նրանք ավելի կարգապահ են և դրական են ազդում ստորաբաժանումների մթնոլորտի վրա։

«Այն կուրսերում, որտեղ աղջիկներ չկան, տղաները պակաս կարգապահ են։ Մերում ամեն ինչ ուրիշ է։ Եթե շատ աղջիկներ լինեին, մթնոլորտը շատ ավելի լավը կլիներ»,-ասում է նա։

Գոհարը հաստատ որոշել է նվիրվել ռազմական գործին, և կրթությունն ավարտելուց հետո ծառայելու է Զինված ուժերում։ Նա հույս ունի, որ իր ապագա ընտրյալը նույնպես զինվորական կլինի, և ինքը երբեք ստիպված չի լինի ընտրել զինված ուժերի և ընտանիքի միջև։

Ապագա օպերատորը, կամ համեստ աղջիկն Իջևանից

© Sputnik / Aram NersesyanԵսթեր Կիրակոսյան
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Եսթեր Կիրակոսյան

Եսթեր Կիրակոսյանն ինստիտուտի առաջին կուրսում է սովորում, ապագա օպերատոր է։ Աղջիկը երազում էր ուսուցչուհի դառնալ, բայց 2020թ․-ի ամռանը Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումից հետո որոշեց ծառայել զինված ուժերում։ Նրա ծնողները դեմ չէին, հակառակը՝ ողջունեցին նրա որոշումը և հպարտանում են նրանով։ Աղջիկը մտածում էր ռազմական օդաչու դառնալու մասին, բայց մի շարք հանգամանքների բերումով չստացվեց։ Նա ընտրեց օպերատորի մասնագիտությունը։

«Ուսման ամենասկզբում երբեմն շարքի մեջ կանգնած մտածում էի․ «Եսթեր, բա քեզ պե՞տք էր», բայց պատերազմից հետո այդ միտքը լրիվ հեռացավ։ Հիմա հասկանում եմ, որ բանակն իմ տեղն է, և ես ուզում եմ լավագույն մասնագետներից մեկը դառնալ, օգնել եղբայրներիս, եթե կարիքը լինի»,-նշում է աղջիկը։

© Sputnik / Aram NersesyanԵսթեր Կիրակոսյան
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Եսթեր Կիրակոսյան

Հավասարություն, եղբայրություն և արդարություն․ սա է նրա նշանաբանը։ Նա զինված ուժերում հավասար իրավունքների կողմնակից է և երբեք խտրականության չի բախվել։ Կուրսի տղաներն անմիջապես հասկացել են նրան և ընկերացել հետը։ Աղջիկն ինքը վստահ է՝ բանակին կարգապահ և աշխատասեր կանայք են պետք, իսկ թույլերի և անզորների համար բանակում տեղ չկա։ Եթե աղջիկը եկել է բանակ, ապա պետք է ներդնի ամեն ինչ և իր ոլորտի լավագույն մասնագետը դառնա։

Դրա հետ մեկտեղ Եսթերը վստահ է, որ երբեմն պետք է հանել զինվորական համազգեստը, տնային շորեր հագնել և ժամանակ անցկացնել քաղաքացիական ընկերների հետ։ Նա մտադիր է կյանքը բանակին նվիրել, բայց պարտադիր չի համարում, որ ապագա ամուսինը զինվորական լինի։

Ապագա կապավորը, կամ գեղեցկուհին` Արմավիրից

© Sputnik / Aram NersesyanԳայանե Հովհաննիսյան
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Գայանե Հովհաննիսյան

Գայանե Հովհաննիսյանը նույնպես առաջին կուրսեցի է։ Նա նախկին զինվորականի դուստր է։ Գայանեին լավ ծանոթ են բոլոր դժվարությունները, որոնց բախվում են զինվորականների ընտանիքները, բայց չնայած դրան, նա որոշել է ծառայել զինված ուժերում՝ ընտրելով կապավորի մասնագիտությունը։ Հայրը դեմ էր այդ ընտրությանը, բայց ստիպված է եղել հաշտվել դստեր որոշման հետ։ Իսկ մայրը մինչև հիմա հույս ունի, որ աղջիկը կմտափոխվի և կնոջն ավելի ավելի հարմար մասնագիտություն կընտրի։

«Չէի կարողանում կողմնորոշվել կապի և ՀՕՊ-ի միջև, բայց մի քիչ մտածեցի և հասկացա, որ կապը զինված ուժերում արյունատար անոթների դեր է խաղում, առանց դա ցանկացած գործողություն անհաջողության է դատապարտված»,-ասում է նա։

© Sputnik / Aram NersesyanԳայանե Հովհաննիսյան
«Եսթեր, բա քեզ պե՞տք էր». ռազմական համալսարանի կուրսանտ աղջիկները կոտրում են կարծրատիպերը - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2021
Գայանե Հովհաննիսյան

Գայանեի  կուրսում երեք աղջիկ կա։ Սկզբում նրանց համար մի քիչ բարդ էր տղաների հետ հարաբերություններ կառուցելը, բայց հետզհետե աղջիկներն իրենց ցույց տվեցին, և երիտասարդները ստիպված էին նրանց հավասարը հավասարի պես ընդունել։ Աղջիկը վստահ է, որ ինքն ու համակուրսեցի աղջիկները լավ են ազդում տղաների և նրանց վարքի վրա․ տղաներն ավելի զուսպ են դառնում։

Праздничные мероприятия по случаю 61-летия Национального Героя Армении Монте Мелконяна в Военно-спортивном лицее имени Мелконяна (26 ноября 2018). Дилижан - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2019
Մոնթեի անվան վարժարանի գլխին հյուրանոցային ամպեր են կուտակվել. կուրսանտը ճո՞խ է ապրում

«Առաջ տղաների հետ մրցակցություն կար, բայց հիմա մի ընտանիք ենք դարձել և ուրախանում ենք միմյանց հաջողություններով։ Դա շատ կարևոր է, հատկապես կապավորի համար»,-նշեց նա։

Աղջիկը հույս ունի, որ կկարողանա ցուցաբերել իր ունակություններն ու բանակին օգտակար կլինի ցանկացած պարագայում։ Նա չի թաքցնում, որ պարտված պատերազմից հետո ավելի նպատակասլաց է դարձել, երազում է վերադարձնել կորցրածը։ Պատերազմի դեպքում պատրաստ է ռազմաճակատ մեկնել, և թող հայրը, որը երկու պատերազմի մասնակից է, մնա տանը և սպասի իրեն, ինչպես ինքն էր հորը սպասում։

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը հիմնադրվել է 1993թ․-ին։ 27 տարվա ընթացքում բուհը բազմաթիվ մասնագետներ է պատրաստել․ օդաչուներ, ՀՕՊ օպերատորներ, կապավորներ։ Այդ թվում եղել են բազմաթիվ կանայք, որոնք այսօր ծառայում են Հայաստանի տարբեր մարզերի ռազմական ստորաբաժանումներում։

Ռուզվելտի նվերը և Խանփերյանց–Խուդյակովի կյանքի մութ կետերը. ինչու գնդակահարեցին մարշալին

Լրահոս
0