00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոնթեի անվան վարժարանի գլխին հյուրանոցային ամպեր են կուտակվել. կուրսանտը ճո՞խ է ապրում

© Photo : official site of the MoD of RAПраздничные мероприятия по случаю 61-летия Национального Героя Армении Монте Мелконяна в Военно-спортивном лицее имени Мелконяна (26 ноября 2018). Дилижан
Праздничные мероприятия по случаю 61-летия Национального Героя Армении Монте Мелконяна в Военно-спортивном лицее имени Мелконяна (26 ноября 2018). Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ Դիլիջանում տեղակայված համալիրը հանգիստ չի տալիս որոշ անձանց: Արձագանքներն ավելի շուտ հաստատում, այլ ոչ թե հերքում են եղած կասկածները, որ վարժարանի ներկայիս տարածքը հյուրանոցային համալիրի տակ դնելու ցանկություններ կան:

Դիլիջանի գողտրիկ մի անկյունում երկու տարի առաջ տեղակայվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Իհարկե, ճոխ նախապատմություն կա այդ համալիրի շենք-շինությունների հետ կապված: Բայց նախ, այս պահին ռազմամարզական կրթօջախի ներկայիս տարածքի գլխին կուտակված հյուրանոցային սև ու շահադիտական ամպերի մասին:

Առաջինը  վարժարանի ներկայիս համալիրում տեղակայելու գործում մեծ դեր ունեցած պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ահազանգեց:

Նախկին նախարարը ֆեյսբուքյան գրառումը վերնագրել էր այսպես. «Կառավարությունը բարձունք է հանձնում»:

Վիգեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «...Այն, ինչ մեկ տարում դարձավ տարածաշրջանի լավագույն ռազմական դպրոցը, այն ինչով կարող էինք դեպի սպայական ծառայություն գրավել մեր ամենապայծառ և կարող երիտասարդներին` փոշիացվելու է...»:

Վիգեն Սարգսյանը նաև կոչ էր արել, որ հասարակությունը, հայրենասեր մարդիկ կանգնեն պաշտպանության նախարարության կողքին և թույլ չտան մեր ապագա սպաներին զրկել լավագույն կրթական հնարավորություններից:

Իշխանության ներկայացուցիչների արձագանքն, իհարկե, երկար սպասեցնել չտվեց: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը,  պատասխանեց նույնպես ֆեյսբուքյան գրառմամբ: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի արձագանքը, մեղմ ասած՝ տարօրինակ տպավորություն է թողնում, առնվազն որպես պետական պաշտոն զբաղեցնող անձի խոսք:

Պետական պաշտոնյան լրատվամիջոցներին տարբերակում է. «իրենց ԶԼՄ-ներ», ասել կուզի՝ պետական պաշտոնյայի համար կան նաև «մերոնցական ԶԼՄ»-ներ: Նրա անդորրը վերականգնելու համար, թերևս վատ չէր լինի, որ Նարեկ Բաբայանին իր ընկալմամբ՝ յուրային մի երկու ԶԼՄ դիմեր: Դա, առհասարակ, մանրուք չէ, բայց այլ, ավելի հետաքրքիր հարցեր են ծագում:

Առհասարակ, նախ դիմեցինք իհարկե ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Մեր հարցերին ի պատասխան, նա նշեց միայն հետևյալը. « Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն աշխատելու է, անկախ տեղից ու վայրից»:

Նման երկիմաստ պատասխանը, նաև «իրենց» պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի գրառման բովանդակությունը, ոճն ու հատկապես հետգրությունները հուշում են, որ իսկապես էլ կառավարության որոշ պաշտոնյաներ «աչք են դրել» ժամանակին սուպեր ֆիննախարար Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ նախկին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության դիլիջանյան հանգստյան տան տեղում վերակառուցված կամ նորացված համալիրի վրա:

И.о. премьер-министра Армении Никол Пашинян на заседании Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Փաշինյանի «կախարդական փայտիկը» մաշվում է, կամ ինչպես 10000 մարդ դարձան «շարիկ գլորող»

Նախորդ իշխանության նկատելի ներկայացուցիչներից մեկը՝ Գագիկ Խաչատրյանը, ինչպես հայտնի է, նախաձեռնել էր այնտեղ ֆինանսահարկային ոլորտի աշխատողների ինչ-որ ուսումնական կենտրոն-համալիր ստեղծել: Ստեղծվեց:

Իսկապես՝ խոշորածավալ հատկացումներով ու շքեղ հարմարություններով:

Բայց ապրիլյան քառօրյայից հետո, կարելի է ասել՝ իրավիճակ փոխվեց, և որոշվեց, որ այդ համալիրն անցնում է Պաշտպանության նախարարության տրամադրության տակ, ավելի կոնկրետ՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այսուհետ գործելու նշված համալիրի տարածքում:

Заседание Совета глав государств СНГ в Душанбе - Sputnik Արմենիա
Դուշանբեի «վերելակային դիվանագիտության» արդյունքը, կամ ով ավելի շատ ինչի է պատրաստ

Ռազմամարզական ավագ դպրոցի սաների համար հազիվ թե կարելի էր ավելի լավ տարբերակ մտածել՝ մի շարք առումներով: Ավելին, ուսուցչադասախոսական կազմն էլ հազիվ թե ապահովվեր կեցության հարմարավետ ու լավ պայմաններով: Եվ ահա, 2017 թվականի սեպտեմբերի 1-ին պաշտոնապես բացվեց վարժարանի նոր համալիրը:

Հիմա պարզվում է, հեղափոխական ալիքով իշխանության եկած անձինք կան, որ մտածում են, թե այդ համալիրը հարիր չէ ռազմամարզական վարժարանին, որ ավելի լավ կլինի այնտեղ հյուրանոց լինի: Այնպիսի պաթոսով են ասում, թե ինչ տեսակի քարերով են համալիրի շինությունները կառուցված, որ կարելի է կարծել, թե նրանց համոզմամբ, եթե դա ռազմամարզական դպրոց է, ապա պատերը պետք է պեմզաբլոկով շարված լինեն, ծեփը թափած լինի, առաստաղն էլ՝ ճաքերով:

Сотрудница одного из кафе возмущена демонтажом - Sputnik Արմենիա
«Ես լա՜վ տղա եմ… էս երգն իմ մասին ա…». ապամոնտաժվող սրճարաններից «կարապի երգը» հնչեց

Սա, մեծ հաշվով, բարոյականության հարց է նաև: Բանն այն է, որ «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած, նաև պատգամավոր դարձած կոնկրետ անձինք ոչ այնքան վաղուց ամենասուր քննադատության էին ենթարկում Գագիկ Խաչատրյանի «հարկայինի ուսումնական կենտրոնի» նախաձեռնությունը: Եվ հիմա, երբ հիշյալ կենտրոնը հատկացվել է Պաշտպանության նախարարությանը և ծառայում է որպես ռազմամարզական ավագ դպրոցի տարածք, նախկին քննադատների շարքերում գտնվում են անձինք, որոնց մտքով անցնում է, որ դա լավ էլ հյուրանոցային համալիր կլիներ:

Ստացվում է, որ առանցքային ցանկությունը դա՞ էր:

Ավելին, պաշտպանական գերատեսչության որոշ ներկայացուցիչներ խոսքի մեջ ակնարկում են այն մասին, թե վարժարանում պայմանները բազմապատիկ ավելի լավն են, այդ թվում՝ ուսուցիչների համար, քան… Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ինչը, նրանց կարծիքով, անթույլատրելի է:

Ավելին, իբր, դրա պատճառով կուրսանտների մի մասը չի ցանկանում ուսումը շարունակել ավելի վատ պայմաններ ունեցող ռազմական բուհում: Երբ ասում ես, թող համալսարանի վիճակը լավացնեն, ի վերջո, նույն նախկինների «կուլակաթափությունից» բազմապատիկ ավելի գումարներ պետությանը կարծես թե վերադարձվել են, ասում են՝ միջոց չկա: Ու դուրս է գալիս, որ եթե չեն կարող կամ չեն ցանկանում ռազմական բուհի պայմանները բարձրացնել վարժարանի ունեցածի մակարդակին, ապա պետք է ռազմամարզական վարժարանի սաները 10 անգամ վատ պայմանների՞ց օգտվեն:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Էս ա, տեսեք` կես ժամից մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն…».Փաշինյանի ակնկալիքն արդարացա՞վ

Հետևաբար, ընտիր կահավորանք ու հարմարավետ կենցաղային պայմանները վարժարանի դեպքում ավելորդ շքեղությո՞ւն են: Կարելի է առաջարկել, որ ապագա կուրսանտներն ընդհանրապես ավերակների մեջ սովորեն, սնվեն բաց երկնքի տակ, ապրեն վրանների մեջ և այդպես շարունակ, որպեսզի երազեն բուհ ընդունվելու և գոնե զորանոցային պայմաններում ապրելու մասին, ընդհանրապես՝ զրկանքներ կրեն, որ պատրաստ լինեն սպայական հետագա կյանքին:

Մտահոգիչ տարբեր խոսակցություններ կան վարժարանի հետագա ճակատագրի հետ կապված, բայց ավելի լավ է՝ վերադառնանք պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ասածին: Կոնկրետ այն արտահայտությանը, թե ինքը անցած հինգշաբթի է տեղեկացել խնդրի մասին: Հետաքրքիր է, թե ումի՞ց է տեղեկացել, և խնդիրն ինչպե՞ս էր ձևակերպված:

Ավելի հետաքրքիր հարց:

Кадр из фильма Лимонадный Джо (1964 год) - Sputnik Արմենիա
Լիմոնադե Ջոյին թանկացնում են. ակցիզային «գազեր» գազավորված ըմպելիքների վրա

Ցանկանալով արդարացնել վարժարանի համալիրը հյուրանոցի «տակ դնելու» մտադրությունները, պաշտոնյան նշում է, թե՝ տարեկան մոտ 120 մլն դրամ հատկացվում է շենքերի և ութ հեկտար տարածքի սպասարկման և կոմունալ ծախսերի համար: Շատ լավ է, որ հատկացվում է, ավելին կարելի էր հատկացնել, ի դեպ: Ու դա սարսափելի մեծ գումար չէ, եթե նկատի ունենանք, թե ինչի կամ ում մասին է խոսքը, երկրորդ՝ կարելի է թե՛ նշված ութ հեկտար տարածքը, թե՛ շենք-շինությունները էլ ավելի արդյունավետ ծառայեցնել՝ հօգուտ վարժարանի: Այլ ոչ թե, ենթադրենք, լողավազան ունենալ ու այն վարժարանի սաների համար չօգտագործել, որ հանկարծ լրացուցիչ ծախս չլինի:

Չնայած, ի՞նչ մի կարևոր բան է կուրսանտների՝ լողալու մեջ հմտանալը: Սուվորովը որ լողավազան կամ մարզասարքերով դահլիճ  չուներ, ի՞նչ է, պակաս գեներալիսիմուս դարձա՞վ:

Լրահոս
0