00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զատկի կուլիչի 3 յուրահատուկ բաղադրատոմս

© Photo : Кухня АнаитПасхальные куличи
Пасхальные куличи - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2021
Բաժանորդագրվել
Կուլիչը Զատկի ավանդական թխվածք է։ Sputnik Արմենիան ներկայացնում է Զատկի կուլիչի ամենատարածված բաղադրատոմսերը։

Եկեղեցական կուլիչ  կվասի հիմքով հացին է նման։ Արևելյան սլավոնների մոտ տոնական հացը կլոր ու բարձր էր, զարդարում էին խմորից նախշերով։ Բարձր և փխրուն կուլիչը կոչվում է «բաբա»։

Կուլիչները Մեծ Պահքի ավարտին օրհնելու ավանդույթ կա։ Սովորաբար դա տեղի է ունենում Ավագ շաբաթ օրը։ Երբեմն արդեն եկեղեցում ծխականները միմյանց և հոգևորականներին հյուրասիրում էին իրենց կուլիչներով, բայց ավելի հաճախ տանը, Զատկի ճաշկերույթին ընտանիքի հայրը այն կտրտում էր՝ տան անդամների քանակով։

Ներկայացնում ենք կուլիչի երեք բաղադրատոմս։

Կուլիչ՝ տատիկի բաղադրատոմսով

Բաղադրիչներ

  • Կաթ- 0,5 լ
  • Չոր ակտիվ խմորիչ - 1 տուփ/11 գրամ
  • Շաքարավազ -2 բաժակ
  • Աղ -0,5 թեյի գդալ
  • Ալյուր -9 բաժակ
  • Ձու -6 հատ
  • Մարգարին -300 գ
  • Չամիչ -150 գ
  • Վանիլին` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․կաթը մի փոքր տաքացնել, ավելացնել չոր դրոժը(կամ 30 գրամ սովորական դրոժ), ½ բաժակ շաքարավազ, խառնել։

Ալյուրը մաղել։ Ավելացնել երեք բաժակ ալյուր, խառնել։ Թասը ծածկել սրբիչով, 1,5-2 ժամով տաք տեղ դնել (որպեսզի ծավալը երկու անգամ մեծանա)։

Пасхальный плов - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2021
Ինչ պատրաստել Զատկի սեղանի համար. 5 բաղադրատոմս մեր նախնիներից

Այնուհետև դեղնուցն առանձնացնել սպիտակուցից։ Դեղնուցներին ավելացնել մնացած շաքարավազը և հարել մինչև սպիտակելը, այնուհետև ավելացնել վանիլին։

300 գրամ մարգարինը կաթսայով դնել կրակին և հալեցնել (չպետք է դաղվի)։ Ապա սպիտակուցներին աղ ավելացնել և հարել։ Խմորը մինչ այդ պետք է «հասած» լինի։ Խմորին ավելացնել պատրաստի դեղնուցը, մարգարինի կեսը և սպիտակուցները։ Ավելացնել ևս 6 բաժակ ալյուր, խառնել, սկզբում՝ գդալով։ Տախտակի վրա մի փոքր ալյուր շաղ տալ, դնել խմորը և ձեռքերով հունցել։ Այնուհետև խմորը տեղափոխել թասի մեջ, սրբիչով ծածկել և նորից 1,5-2 ժամով դնել տաք տեղ։

Չամիչը նախապես լվանալ, վրան եռման ջուր լցնել։ Ապա չորացնել սրբիչով, թաթախել ալյուրի մեջ։ Խմորը «հասել է»։ Դրան ավելացնել չամիչը։ Թխելու ֆորմաները յուղապատել և ալյուր շաղ տալ։ Խմորը դնել ֆորմայի մեջ և թողնել ևս մոտ 20 րոպե։ Այնուհետև դնել ջեռոցի մեջտեղի «դարակին»։ Տատիկի կուլիչները թխել 1,5 ժամ, 150 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանով։

Զատկի կուլիչ

Բաղադրիչներ

  • Ցորենի ալյուր (ցանկալի է` հացի) -600 գրամ
  • Չոր ակտիվ դրոժ- 15 գ
  • Տաք կաթ -2 բաժակ
  • Ձու- 5 հատ
  • Շաքարավազ 4-5 ճաշի գդալ
  • Կարագ 100 գ
  • Չրեր և ցուկատներ 1 բաժակ
  • Ջնարակի (գլազուր) համար
  • Ձվի սպիտակուց -2 հատ
  • Շաքարի փոշի -180 գ
  • Աղ` ըստ ճաշակի

 Պատրաստման եղանակը․ դրոժը խառնել 1 ճ․գ․ շաքարավազի հետ, ավելացնել տաք կաթը (մոտ 2 ճ․գ․կաթ թողնել՝ կուլիչների վրա քսելու համար)։ Քիչ-քիչ ավելացնել ալյուրի մի մասը և խառնել խմորը։ Այն պետք է ոչ շատ խիտ թթվասեր հիշեցնի։ Խմորը ծածկել սննդային թաղանթով և թողնել տաք տեղում 20-30 րոպե։

Փափկած կարագը խառնել մնացած շաքարավազի հետ։ Սպիտակուցն առանձնացնել դեղնուցից։ Հարել 4 դեղնուցը և կարագի հետ միասին ավելացնել խմորին։ Աստիճանաբար ավելացնելով մաղած ալյուրն ու աղը` փափուկ խմոր հունցել։

Զատկի կուլիչի խմորը չպետք է պինդ լինի, բայց միաժամանակ չպետք է կպչի ձեռքերին։ Խմոր սեղանի վրա հունցել (10 րոպեից ոչ պակաս)։

Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2021
Երևանում կանթեղներով երթ իրականացվեց` «Հարության ավետիս» խորագրով. տեսանյութ

Այնուհետև դնել այն յուղապատ ֆորմայի մեջ, ծածկել սննդային թաղանթով և թողնել տաք տեղում 1,5-2 ժամով (խմորը պետք է ավելի քան երկու անգամ մեծանա)։

Չրերն ու ցուկատները կտրտել և խառնել։ Թաթախել դրանք ոչ մեծ քանակությամբ ալյուրի մեջ։

«Հասած» խմորին ավելացնել չրերն ու ցուկատները։ Թեթևակի հունցել։

Խմորը ծածկել թաղանթով և թողնել տաք տեղում ևս մեկ ժամով։ Հետո լցնել դնել պատրաստի ֆորմաների մեջ (օրինակ՝ թղթե ֆորմաների)՝ դրանց ծավալի 1/3-ի կամ 1/2-ի չափով։

Խմորով ֆորմաները դնել ջեռոցի թավայի մեջ, ծածկել թաղանթով և թողնել առնվազն մեկ ժամ (խմորը պետք է լցնի ամբողջ ֆորման և եզրից բարձրանա)։ Տաքացնել ձեռոցը մինչև 190 աստիճան։

1 դեղնուցը հարել 1-2 ճ․գ․կաթի հետ։ Դեղնուցի խառնուրդը քսել կուլիչների վերևի մասում։ Կուլիչները դնել տաքացրած ջեռոցի մեջ, թխել 15 րոպե՝ 190 աստիճանում։

Այնուհետև ջերմաստիճանը նվազեցնել մինչև 165 աստիճան և թխել ևս 20-30 րոպե։ Կուլիչների պատրաստ լինելը ստուգել փայտիկով, դրանք պետք է չոր լինեն։

Բեզեն պատրաստելու համար սառը սպիտակուցները հարել մի պտղունց աղի հետ մինչև փրփրելը, այնուհետև, չդադարելով հարել, աստիճանաբար ավելացնել շաքարի փաշին և հարել մինչև փայլուն սպիտակ զանգված դառնալը։ Կուլիչները թաթախել պատրաստի բեզեի մեջ։ Քանի դեռ այն չի քարացել, կարելի է զարդարել կուլիչների համար նախատեսված գունավոր զարդերով։

Արագ պատրաստվող կուլիչ

Բաղադրիչներ

  • Ալյուր- 4 բաժակ (600 գ)
  • Ձու- 3 հատ
  • Չոր -ակտիվ դրոժ 1 տուփ
  • Կարագ կամ մարգարին -100 գ
  • Կաթ -1 բաժակ
  • Շաքարավազ- 1 բաժակ
  • Աղ` ըստ ճաշակի

 Պատրաստման եղանակը․կաթը տաքացրեք (30-35 աստիճանից ոչ ավելի)։ Ամենացածր կրակին ավելացրեք կարագը։ Դրոժը լուծեք տաք կաթի մեջ։ Թասի մեջ հարեք ձուն, ավելացրեք շաքարավազը։ Մաղեք ալյուրը։ Բոլոր բաղադրիչները խառնեք թասի մեջ։ Լավ խառնեք ձվի, հալած կարագի կամ մարգարինի, շաքարի, աղի և ալյուրի հետ։ Փափուկ խմոր հունցեք։

Խմորն անմիջապես տեղափոխեք յուղապատ ֆորմաների մեջ։ 3-4 ժամով տաք տեղ դրեք։

Տաքացրեք ջեռոցը և սկսեք թխել։ Սկզբում մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 15 րոպե, ապա 170 աստիճանում՝ ևս 30 րոպե։

Ե՞րբ ներկել ձուն, ինչպե՞ս եփել փլավը. Զատիկի եկեղեցական կանոններ

Կուլիչները զարդարեք ձեր ճաշակով։ Սովորաբար դրանք զարդարում են բեզեով։ Այն պատրաստելու համար սառը սպիտակուցը հարեք շաքարի և կիտրոնի հյութի հետ։

Շնորհավոր Սուրբ Զատիկ։

Լրահոս
0