ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է անցկացնում Սուրգուտի օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման փաստով: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ ATR-72 ինքնաթիռը, որը տեխնիկական սպասարկման մեջ էր գտնվում միացրած շարժիչներով, սկսել է ինքնաբերաբար շարժվել և բախվել ЯК-40 ինքնաթիռին:
Երկու ինքնաթիռներն էլ վնասվել են, սակայն օդանավերի բախման պահին դրանցում ուղևորներ կամ անձնակազմի անդամներ չեն եղել։