00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է հիմա հնարավոր գնել նվազագույն աշխատավարձով

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է Հայաստանում վերջին ամիսներին գրանցված սննդամթերքի գների դինամիկան։

Ներկրվող ապրանքների (հաց, կարագ, շաքար) գներն աճել են համաշխարհային գների և փոխարժեքների տատանման պատճառով։ Տեղական ապրանքները՝ կարտոֆիլը, կաղամբը և կաթնամթերքը, կա՛մ գրեթե չեն թանկացել, կա՛մ էժանացել են։

Հայաստանում վերջին ամիսներին ապրանքների գներն աճել են։ Հիմնական պատճառները երկուսն են. նախ՝ արդեն մի քանի ամիս է, ինչ աշխարհում աճում են սննդամթերքի գները, երկրորդ՝ անցած տարվա վերջին Հայաստանում ազգային արժույթի փոխարժեքն ընկել է (այդ թվում՝ այն պատճառով, որ աճել է դրա աժիոտաժային պահանջարկը, որն անհրաժեշտությամբ պայմանավորված չէ)։

Цены на бензин в Казани снижены - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Ինչպես կազդի ՌԴ-ում բենզինի թանկացումը Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա

Այս ամենից բացի, արտարժույթի բարձրացման պատճառով բիզնեսը ստիպված է ավելի շատ վճարել գազի համար, քանի որ հանրապետության ձեռնարկությունների համար գազի գները դոլարով են ձևավորվում։

Դրա պատճառով թանկացել են ներկրվող ապրանքները, իսկ Հայաստանը ներկրում է շաքարի ու արևածաղկի ձեթի մեծ մասը, ցորենի ու կարագի մեծ մասը, մսի մի մասը։ Տեղական շատ ապրանքներ նույնպես կախված են ներմուծումից․ ձուն և հավը՝ հացահատիկից, լճի ձուկը՝ կերերից (թեև այստեղ այդ կախվածությունը մի փոքր ավելի թույլ է)։

Դրա համար էլ համեմատաբար քիչ են բարձրացել ձկան, ինչպես նաև կաթի, կաթնաշոռի և պանրի գները, քանի որ դրանց արտադրությունը ներմուծումից նվազագույն չափով է կախված։ Էժանացել են կարտոֆիլն ու բանջարեղենը (կաղամբ և սոխ), որոնք գրեթե կախված չեն ներմուծումից։ Տավարի միսը զգալիորեն էժանացել է, բայց ուրախանալու համար դեռ շուտ է. անցած ձմռանը արոտավայրերի կրճատման պատճառով ֆերմերները մորթում էին անասուններին։

Այս ամենը հաշվի առնելով՝ հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղը մեկ տարվա ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել. 2019թ․-ի 4-րդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 60 230 դրամ, 2020 թվականի 4-րդ եռամսյակում՝ 60 305 դրամ (ներկայիս փոխարժեքով՝ 500 դոլարից մի փոքր ավելի)։

Պաշտոնապես Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղ մինչև օրս հաշվարկված չէ (2004թ․-ին ընդունված օրենքի համաձայն՝ կառավարությունը պետք է հաստատեր դրա պարունակությունը, բայց այդպես էլ չի հաստատել)։

«Ոսկե ձու». ինչո՞ւ է այն օրեցօր թանկանում ու ի՞նչ կապ ունեն առաքիչները

Ուստի զամբյուղը հաշվարկվում է ոչ պաշտոնապես, երկու եղանակով։ Առաջինը՝ իրական սպառման հիման վրա (2008թ․-ին տնային տնտեսությունների հարցման հիման վրա՝ Համաշխարհային բանկի մեթոդով), երկրորդը՝ առողջապահության նախարարության հորդորով, որն ավելի շատ մթերք է ենթադրում։ Այդ պատճառով մենք նշել ենք հենց նախարարության ցուցանիշները։  Պայմանական գործակցով զամբյուղում ներառվում են ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները։

Այսպիսով` 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձը դժվարությամբ, բայց լցնում է նվազագույն զամբյուղը (ճիշտ է՝ միայն մեկ մարդու համար)։ Երկար տարիներ այն չէր հերիքում նշված նվազագույնին, բայց 2020թ․-ին երկրում նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացավ մինչև 68 հազար դրամ։

Լրահոս
0