ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ`մարտի 31-ին: Երևանի ճանապարհային ոստիկանություն ահազանգը ստացվել է ժամը 17:10-ին։
Ապրիլի առաջին օրը կանձրևի. եղանակի տեսություն
Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Արա Ա.-ն իրեն վստահված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին: Վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: