https://arm.sputniknews.ru/20210331/vardenyac-lernancq-bernatar-lars-26994285.html
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, Լարսում կուտակումներ են
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, Լարսում կուտակումներ են
Sputnik Արմենիա
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 31.03.2021, Sputnik Արմենիա
2021-03-31T09:14+0400
2021-03-31T09:14+0400
2021-03-31T09:19+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/07/26717042_19:0:981:541_1920x0_80_0_0_ea14532e87d4c2655ca3ad20b6347ac2.jpg
լարս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/07/26717042_139:0:860:541_1920x0_80_0_0_335cab00e8875d035dcb872250238659.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, լարս
հասարակություն , հայաստան, լարս
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, Լարսում կուտակումներ են
09:14 31.03.2021 (Թարմացված է: 09:19 31.03.2021) Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի