ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Հայաստանի հավաքականը մեկ ընտանիքի պես է, իսկ Խոակին Կապարոսը հզոր մարզիչ է։ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում մնան կարծիք է հայտնել ազգային հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը։
Նրա խոսքով՝ հայկական թիմի իսպանացի մարզիչը նախ հետաքրքրվել է վնասվածքից հետո վերականգնման գործընթացով ու ասել, որ ավելի լավ է մի փոքր ավելի երկար հարմարվի ու նախապատրաստվի Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը:
«Եթե խաղադաշտ դուրս գամ Ռումինիայի հետ ու գոլ խփեմ, կնվիրեմ այն ընտանիքիս», - ասել է ֆուտբոլիստը:
Սպերցյանը խոստովանել է, որ հայ երկրպագուները շատ ջերմ են դիմավորել իրեն օդանավակայանում ու ֆուտբոլային խորհրդանիշներով երկու շարֆ են նվիրել:
2018 թվականից Էդուարդ Սպերցյանը սկսել է խաղալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում։
2020 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում հաջող ելույթից (12 գոլ) հետո նա նշել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Խիմկիի» դեմ խաղում:
2020 թվականի հոկտեմբերին Սպերցյանը իր նորամուտը նշել է նաև եվրոպական ասպարեզում՝ փոխարինման դուրս գալով «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:
Խոակին Կապառոսը վստահ է` Ռումինիայի հետ խաղը դժվար է լինելու. ինչպես է նա դա բացատրում
Հիշեցնենք` աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին ու Իսլանդիային հաղթելուց հետո ունի վեց միավոր։ Մարտի 31-ին հաղթանակը Ռումինիայի հավաքականի նկատմամբ մեր թիմին հնարավորություն կտա առնվազն մինչև այս տարվա սեպտեմբեր կա՛մ գլխավորել, կա՛մ լինել խմբի առաջատարներից մեկը