ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանի ամենավստահելի գործընկերոջ դերում հայաստանցիների ավելի քան 60 տոկոսը տեսնում է Ռուսաստանին: Այս մասին են վկայում «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության իրականացրած հարցումների արդյունքները:
Հարցին, թե Հայաստանը ո՞ր երկրի կամ միության հետ պետք է համագործակցի, հարցվածների 62.7 տոկոսը պատասխանել է՝ Ռուսաստան, 16.4 տոկոսը՝ ԱՄՆ, 6,4 տոկոսը՝ Ֆրանսիա, 5.2 տոկոսը՝ ԵՄ, 2.6 տոկոսը՝ Չինաստան, 2.4 տոկոսը՝ Իրան, 1.5 տոկոսը՝ ԵԱՏՄ, 0.7 տոկոսը՝ ՆԱՏՕ, 0,7 տոկոսը՝ Վրաստան և 0,2 տոկոսը՝ ՀԱՊԿ:
Հարցմանը մասնակցել է ՀՀ 801 քաղաքացի: