ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի 5–րդ զավակն է այսօր լույս աշխարհ եկել։ Ուրախ լուրը` լուսանկարին կից հայտնել է նախարարը Facebook-ի իր էջում։
«Հինգերորդս մանչ է։ Շատ աշխատել, շատ սովորել, շատ երեխա ունենալ` հայրենասիրության մասին իմ կարծիքը»,–գրել է նա։
Նա հայտնել է, որ երեխան ծնվել է 4 կգ և 54 սմ տվյալներով։
Մինչև այսօր նախարար Վահան Քերոբյանը 2 որդի և 2 դուստր ուներ։ Նշենք, որ Քերոբյանի ավագ դուստրն արդեն ուսանողուհի է, ապագա լրագրող։ Նա սովորում է Ռուս–հայկական (Սլավանական) համալսարանում։