00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ որոշմամբ ևս մեկ անգամ արձանագրվեց` քաղաքական հետապնդում է եղել մեր դեմ. Սեյրան Օհանյան

© Sputnik / Asatur YesayantsСейран Оганян отвечает на вопросы журналистов после перенесения заседания суда по делу "1 марта" (2 марта 2021). Еревaн
Сейран Оганян отвечает на вопросы журналистов после перенесения заседания суда по делу 1 марта (2 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ դատարանը պետք է պարզի` ովքեր են «Մարտի 1»-ի սպանությունների մեղավորները։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik.  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով կասի իր խոսքը և հանցակազմի բացակայության պատճառով կկարճի քրգործը։ Օհանյանը մինչև դատական նիստը սկսվելը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ ասել է իր խոսքը։

Адвокат Роберта Кочаряна Айк Алумян у здания Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել նրա հանդեպ քրեական հետապնդումը

Հիշեցնենք, որ ՍԴ–ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը(սահմանադրական կարգը տապալումը): Ըստ որոշման` 300.1 հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Քիչ անց կկայանա Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։

«Փաստաբանների հետ կխորհրդակցենք և կորոշենք մեր հետագա քայլերը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ որոշում է, ՍԴ-ն իր որոշմամբ ևս մեկ անգամ փաստում է, որ 300.1 հոդվածով քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ։ Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ չեմ հասկանում մեղադրանքի էությունն իմ նկատմամբ»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` զինված ուժերը մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀ կարևոր օբյեկտների պաշտպանությունն են ապահովել։

Հարցին, թե ի՞նչ է կարծում` հնարավոր է վերաորակավորվի իրենց առաջադրված մեղադրանքը` Օհանյանը պատասխանեց, որ այդ դեպքում ավելի կհաստատվի, որ իրենց դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, այլ ոչ թե քրեական։

Սեյրան Օհանյանը նշեց` «Մարտի 1»-ին վերաբերյալ բոլոր տեսանյութերով հստակ երևում է՝ ով է բախումներ հրահրում, ում հոգին էր լուսավորվում, երբ ոստիկանների ձեռքից ինչ–որ պարագաներ էին վերցնում։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվում է. փաստաբան

«Կարծում եմ, որ դատական համակարգը պետք է պարզի` ովքեր են մեղավորները սպանությունների։ Փաշինյանը դատապարտվել է զանգվածային անկարգությունների հոդվածով, ու այդ դատապարտման հոդվածը մինչ օրս չի հերքվել` անգամ Փաշինյանի` վարչապետ լինելու ժամանակ։ Իսկ այս ամենն արդյունք է զանգվածային անկարգության»,–ասաց Օհանյանը։

Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները  դիմել էին Սահմանադրական դատարան ՝ խնդրելով պարզել նրան առաջադրված մեղադրանքների օրինականությունը:

Իսկ արդեն ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի և դատարանից պահանջեցին դադարեցնել նրա քրեական հետապնդումը:

2018-ի հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Քոչարյանը գործը համարում է շինծու և պնդում է, որ դրանով իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Գործում ներգրավված են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:

 

Լրահոս
0