00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինոյի լեզվով աշխարհին պատմել մեր մասին. Ավետիսյանի «Վերածնվածը» ծնվելու ճանապարհին է

© Sputnik / Aram NersesyanКонсультант по производству Асмик Аветисян на пресс-конференции на тему своего нового кинопроекта "Возрождение" в мультимедийном пресс-центре Sputnik Армения (30 марта 2021). Еревaн
Консультант по производству Асмик Аветисян на пресс-конференции на тему своего нового кинопроекта Возрождение в мультимедийном пресс-центре Sputnik Армения (30 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Բաժանորդագրվել
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» կիոնախագիծը հավակնում է դառնալ մի քանի երկրի համատեղ արտադրություն, որի շուրջ աշխատանքները սկսվել են դեռևս 2018թ.-ից։ 2020–ի պատերազմական իրողությունները ստիպել են ֆիլմի սցենարում փոփոխություններ անել։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. «Վերածնվածը» կիոնախագիծը  ծնվելու ճանապարհին է։ Նախագծի ստեղծագործական խումբն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում ներկայացրեց ֆիլմի աշխատանքների ընթացքը։

«Վերածնվածը» ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի 4–րդ լիամետրաժ ֆիլմն է, որն այս կամ այն համատեքստում անդրադառնում է արցախյան խնդրին։

Фотография с изображением Марии Якобсон среди сирот в музее-институте Геноцида армян - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2021
«1915 թվականի կանայք» ֆիլմը կցուցադրվի Amazon Video-ում

Ֆիլմը հիմքում ընկած է մի կնոջ գաղտնիք, որը դառնում է երեք տարբեր ճակատագրերի փոխկապակցման պատճառ։ Ռռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան, իսկ նրա ֆրանսիաբնակ ընկերուհին իր կանադական արմատների հայտնաբերման համար որոշում է գնալ Իսլանդիայում բնակվող հրաբխագետ հոր մոտ... Նրա ֆրանսիաբնակ հայտնի պրոֆեսորը, որը Հոլոքոսթից փրկված սերնդի ներկայացուցիչ էր, կյանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայել՝ իր հրեական արմատներին։

Հերոսների` իրենց իսկական ինքնությանը մոտեցնող դժվարություններին և զոհաբերություններին զուգահեռ, զարգանում է նաև արհեստական բանականության ծրագիրը, որը նույնպես հանգամանքների բերումով պետք է «գտնի ինքն իրեն»։

© Sputnik / Aram NersesyanՋիվան Ավետիսյանը
Կինոյի լեզվով աշխարհին պատմել մեր մասին. Ավետիսյանի «Վերածնվածը» ծնվելու ճանապարհին է - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Ջիվան Ավետիսյանը

«Ֆիլմը երբեք չի եղել ինքնանպատակ, նպատակը` արվեստի գործ ստեղծելն է, որը միևնույն ժամանակ նաև միջոց է կինոյի լեզվով պատմելու մեր պատմական իրողությունների մասին։ Դեռ 2018–ից փորձում էինք անդրադառնալ Քառօրյա պատերազմին, բայց 2020–ի դեպքերը պարզ դարձրեցին, որ անհրաժեշտ է կատարել սցենարային փոփոխություններ», – նշեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։

© Sputnik / Aram NersesyanԶավեն Բոյաջյան
Կինոյի լեզվով աշխարհին պատմել մեր մասին. Ավետիսյանի «Վերածնվածը» ծնվելու ճանապարհին է - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2021
Զավեն Բոյաջյան

Կինոգետ, ֆիլմի սցենարի խորհրդատու Զավեն Բոյաջյանի կարծիքով `Ջիվան Ավետիսյանի ընտրած` տարբեր երկրների հետ համատեղ կինոարտադրության մոդելը Հայաստանի պես սուղ միջոցներ ունեցող երկրի համար միակ փրկության բանալին է ու նաև ճանապարհ` ապահովելու հայկական կինոյի ինտեգրումը եվրոպական, համաշխարհային կինոհամակարգին։ Այդպես հնարավոր է նաև ստեղծել ֆիլմեր, որոնք ընկալելի կլինեն օտար հանդիսատեսին։

Закрытие международного фестиваля «Золотой абрикос» - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2020
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին

2020թ.-ին «Վերածնվածը» կիոնախագծով Ջիվան Ավետիսյանը դիմել էր Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող «Բեռլինի տաղանդներ» ծրագրին։ 134 երկրների ավելի քան 3400 հավակնորդների մեջ Ավետիսյանին հաջողվել է ընդգրկվել 250 մասնակիցներից ընտրված 17-ի շարքում, որոնց նվիրված գերմանական միջազգային Deutsche Welle մեդիաընկերությունը ստեղծեց կարճամետրաժ վավերագրական ֆիլմ: Իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնը  ֆիլմերի մրցակցության փուլում այն ընտրել է ֆինանսավորման համար։

«Տղաս, ու՞ր է Եփրատը». երևանյան պրեմիերա` Վիգեն Ստեփանյանի հիշատակին

«Վերածնվածը» կիոնախագծի արտադրության փուլի ֆինանսների համալրման համար նախատեսված է միջազգային դրամահավաք (croudfunding), որն արդեն մեկնարկել է։

Լրահոս
0