00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«1915 թվականի կանայք» ֆիլմը կցուցադրվի Amazon Video-ում

© Sputnik / Asatur YesayantsФотография с изображением Марии Якобсон среди сирот в музее-институте Геноцида армян
Фотография с изображением Марии Якобсон среди сирот в музее-институте Геноцида армян - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2021
Բաժանորդագրվել
Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայ կանանց պայքարի և տառապանքների, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի այն ներկայացուցիչների մասին, ովքեր մարդասիրական օգնություն են ցուցաբերել հայերին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «1915 թվականի կանայք» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը կցուցադրվի Amazon Video-ում Մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Armenian Weekly-ն՝ վկայակոչելով «Արմենոիդ Փրոդաքշնս» ընկերության մամուլի հաղորդագրությունը։

«Մենք որոշել ենք Amazon Video-ում հեռարձակել «1915 թվականի կանայք» ֆիլմը և ցուցադրել այն կանանց միջազգային օրը։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին հայ կանանց պայքարի և տառապանքների, ինչպես նաև այն եվրոպացիների ու ամերիկուհիների մասին, ովքեր մարդասիրական օգնություն են ցուցաբերել հայ կանանց», - պարբերականը մեջբերում է ֆիլմի ռեժիսոր Բարեդ Մարոնյանի խոսքը:

Берлинский кинофестиваль - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2021
Արցախի մասին ֆիլմը՝ Բեռլինի կինոփառատոնում. ադրբեջանցիները բողոքում են

Ռեժիսորը հուսով է, որ ֆիլմը կլինի հույսի մի փարոս այն կանանց համար, ովքեր այսօր անցնում պատերազմի և ոչնչացման ճանապարհը։

«Ֆիլմում ներկայացված կանանցից մեկը ՝ Վիկտորիա Արթինիան, վերապրել է Հայոց ցեղասպանությունը և գաղթել Միացյալ Նահանգներ։  Նա կարողացել է հաղթահարել այդ անհավատալի դաժան իրադարձությունները, հասել ԱՄՆ և իրականացրել ամերիկյան երազանքը։ Անհավատալի է, բայց նա նաև օգնել ու մեծացրել է իր դստեր խորթ որդուն, ով սկսած 20 տարեկանից բառացիորեն փոխել է այս աշխարհը. Վիկտորիա Արթինիան Սթիվ Ջոբսի (Apple ընկերության հիմնադիր) խորթ տատիկն էր։

«1915 թվականի կանայք» ֆիլմում պատմվում է նաև Ճապոնիայում Հայաստանի դեսպան Դիանա Աբգարի և միսիոներներ Մերի Լուիզ Գրաֆամի և Մարիա Յակոբսենի մասին: Նրանք բոլորը իրենց կյանքը նվիրեցին ցեղասպանությունը վերապրածների փրկությանը։

Վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է աշխարհի ավելի քան 40 քաղաքներում, պաշտոնապես ընտրվել է Շվեյցարիայի միջազգային կինոփառատոնում և արժանացել է միջազգային Independent Film Awards-ի, Aphrodite Film Awards-ի, Docs Without Borders Film Festival-ի և Pomegranate Film Festival-ի լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակին: Բացի այդ, ռեժիսոր Բարեդ Մարոնյանն ARPA կինոփառատոնում արժանացել է Արմին Թ.Վեգների անվան մարդասիրական մրցանակին:

Հայաստանի մասին ֆիլմ կնկարեն «Netflix»–ի համար. նախարարը որոշ մանրամասներ է հայտնում

Մինչև «1915 թվականի կանայք» ֆիլմը, Մարոնյանը աշխատել է «Ցեղասպանության որբերը» հայտնի վավերագրական ֆիլմի վրա, որը պատմում է Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության հետևանքով առանց ծնողների մնացած հայ որբերի ծանր վիճակի մասին: Այդ ֆիլմը հեռարձակվել է ԱՄՆ-ի բազմաթիվ հեռուստաալիքներով, ներկայացվել է մի շարք միջազգային կինոփառատոներում և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Լրահոս
0