ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արմավիրի մարզում այսօր հերթական ավտովթարն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 06։00-ի սահմանում Երևանի բնակիչ, 31-ամյա Վաչագան Աղաջանյանն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ-ին, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ըստ կայքի` վթարի հետևանքով Աղաջանյանն ու ուղևորը՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Կարեն Վարպետյանը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ողբերգական վթար Շիրակի մարզում. «07»-ը բախվել է բեռնատարին, ուղևորուհին տեղում մահացել է
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հիվանդանոց տեղափոխվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկի ականջը կտրվել է։
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել ձորակում