00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիեզերքից երևացող սխալներ, կամ Սուեզի ջրանցքի «առեղծվածը»

© Sputnik / Ахмед Махмуд / Անցնել մեդիապահոցКонтейнеровоз Ever Given, севший на мель на 151-м километре Суэцкого канала
Контейнеровоз Ever Given, севший на мель на 151-м километре Суэцкого канала - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է վերջին շաբաթվա ընթացքում աշխարհի ուշադրությունը գրաված մի իրադարձության` Սուեզի ջրանցքում բեռնատար նավի արգելափակման դեպքին։
Կարող եք սխալներ գործել, բայց դրանք գոնե տիեզերքից չեն երևա

​Եկեք անկեղծ լինենք։ 1869 թվականին, երբ բացվեց Հնդկական օվկիանոսը Ատլանտյան օվկիանոսի հետ կապող Սուեզի ջրանցքը 2 աշխարհամասերի՝ Աֆրիկայի և Ասիայի արանքում, դժվար թե որևէ մեկը պատկերացներ, որ մոտ 1,5 դար հետո այդ ջրանցքը արգելափակած բեռնատար նավը կդառնա ոչ միայն համաշխարհային լրահոսի թիվ մեկ թեմա, այլև զանազան կատակների առիթ։

Работа ГКБ № 15 им О. М. Филатова. Реанимация - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2021
Որն է հոգեպես ավելի ազնիվ. թույլ տալ` մարդը տանջվի՞, թե՞ վերջին ներարկումն անել նրան

Անցած շաբաթ հրապարակվեցին ջրանցքը խցանած  նավի՝ Երկրի ուղեծրից արված լուսանկարները, և ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրեց.

«Դուք իհարկե կարող եք սխալներ գործել, բայց ձեր այդ սխալները գոնե տիեզերքից չեն երևա»։

Ի դեպ, մինչև հիմա այդպես էլ չպարզվեց, թե այդ ինչպես եղավ, որ հսկա նավը ջրանցքում շեղվեց իր ուղուց և մխրճվեց երկու ափերի արանքում` մեկ շաբաթ շարունակ լրիվ փակելով այլ նավերի ճանապարհը։ Ոմանք ասում են՝ ուժգին քամին էր մեղավոր, մյուսները հակադարձում են՝ չէ՛, մարդկային գործոնն էր պատճառը։

​Այդ մեկ շաբաթվա աննախադեպ խցանումը վերացնելու  ակնկալիքով ամենատարբեր միջոցներն էին ձեռնարկվում նավը մեռյալ դիրքից հանելու և ջրային երթևեկությունը վերականգնելու համար։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Կատակասերների համար այս անհաջող փորձերն ու անտեղի խորհուրդներն էլ հեգնելու առիթ դարձան։ Մեկը գրեց սոցիալական ցանցում.

«Միլիոնավոր տղամարդիկ ողջ աշխարհից, իրենց ընտանեկան հոգսերը թողած և արհամարհելով կորոնավիրուսային սահմանափակումները, եկան Եգիպտոս, որպեսզի կանգնեն ջրանցքի ափին և իրենց արժեքավոր խորհուրդները տան, թե ինչպես պետք է հանել նավը այդ ողբալի վիճակից»։

Համաձայնե′ք, շատ հրատապ նկատառում է, որովհետև երևի բոլորս ենք տեսել, թե ինչպես է բանվորը բահով փոս փորում՝ փորձելով հասնել վնասված մալուխին, իսկ նրա շուրջը հավաքված մոտ տասնյակ քեռիները՝ գեղեցիկ կոստյումներով, անընդհատ նորանոր խորհուրդներ են տալիս խեղճ բանվորին։ Ի դեպ, սկզբում Սուեզի ջրանցքում աշխատող էքսկավատորները ավելի քան 27 հազար տոննա ավազ հանեցին հատակից, բայց դա չօգնեց։ Կիրակի օրը Եգիպտոսի նախագահը հրահանգ տվեց՝ սկսեք պատրաստվել 18 հազար կոնտեյներ տանող նավի բեռնաթափմանը։ Սակայն դրա կարիքը չեղավ՝ երկուշաբթի օրը, այնուամենայնիվ, հաջողվեց հիմնականում հանել նավը ծանծաղուտից և բերել այնպիսի դիրքի, որը թույլ կտա նրան շարունակել ճանապարհը Սուեզյան ջրանցքով։

Пожилые люди за игрой в нарды - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Երկաթե վարագույր. ինչո՞ւ էր լավ «Սովետի» ժամանակ

​Չնայած արդեն հայտարարվել է, որ ջրանցքը կաշխատի օր ու գիշեր, տարբեր երկրների և ընկերությունների նավերի կուտակումները դժվար կլինի շատ արագ վերացնել, քանզի կիրակի օրվա տվյալներով` ջրանցքի մոտակայքում էր գտնվում ավելի քան 400 բեռնանավ։ Ֆինանսական կորուստներն, իհարկե, հսկայական էին՝ մոտ 400 միլիոն դոլար ժամում։ Եվ դա զարմանալի չէ, քանզի Սուեզի ջրանցքով է իրականացվում համաշխարհային ողջ առևտրի 12 տոկոսը։ Մի պահ նույնիսկ լուրեր հայտնվեցին այն մասին, որ որոշ նավեր որոշել են չսպասել, այլ ուղևորվել դեպի Հնդկական օվկիանոս` շրջանցելով Աֆրիկան, ինչպես ժամանակին անում էին նավագնացները։ Բայց, ախր, շրջանցիկ ճանապարհը չափազանց երկար է՝ մոտ 8 հազար կիլոմետր, և այդ ուղին հաղթահարելու համար պահանջվում է 12 օր։

Պատկերացրեք, թե որքան էր աճելու Աֆրիկայի հարավով տեղափոխվելիք ապրանքի գինը, որի զգալի մասը, համոզված եմ, ինչպես միշտ` մենք` շարքային սպառողներս էինք վճարելու։ Թեև, իհարկե, կարելի է հարցնել՝ լավ, բա ձվի գինը Հայաստանում ինչո՞ւ է ավելացել։ Կներեք, հավկիթն էլ հո Սուեզի ջրանցքով կամ Աֆրիկայի հարավով չե՞նք բերում։

Ինչպես է հոսող ջուրը Մարսում վերածվել սառույցի, կամ «Մարսյան էլիտար ակումբին» միացավ ԱՄԷ–ն

​Իհարկե, հայաստանյան գները այլ երկրներին շատ քիչ են հետաքրքրում։ Միջազգային հանրությունն այս ողջ ընթացքում ուշի ուշով հետևում էր նավթի գների աճին, քանզի հայտնի է, որ նավթի մի մասն էլ ջրով է տեղափոխվում, և հենց Սուեզի ջրանցքի մոտ խցանված մնացել էր մի քանի խոշոր նավթատար նավ։

Տարբեր աղբյուրներ հաղորդում էին, որ նավթի գինը աճել է 6 տոկոսով, սակայն նաև հրաշալի գիտեք, որ նավթի գները անընդհատ են տատանվում, և դա ամենևին կապված չէ Սուեզի ջրանցքի հետ. ջրանցք, որը 150 տարվա ընթացքում մի քանի պատերազմների պատճառ է դարձել։

Այս ջրային ուղու նշանակությունն այն ժամանակ էլ էին բոլորը գիտակցում։ Բավական է ասել, որ ջրանցքի բացման կապակցությամբ Եգիպտոսում կառուցվեց աֆրիկյան մայրցամաքում առաջին հանրային թատրոնը, և այնտեղ բեմադրվեց Ջուզեպպե Վերդիի «Աիդան»։ 

Իսկ ջրանցքի բացման հանդիսավոր արարողությանը Ռուսաստանի պատվիրակության կազմում մասնակցեց մեր հայտնի հայրենակիցներից մեկը։

Այո′, շատ ճիշտ եք, Հովհաննես Այվազովսկին էր։

Մեզ, բնականաբար, կարագի գինն է հետաքրքրում

Լրահոս
0