00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանից կորոնավիրուսով հիվանդներն ուղղորդվում են մարզեր. պատճառը գերհագեցվածությունն է

© Sputnik / Armenuhi MkhoyanФасад больницы "Медицинский центр Гюмри"
Фасад больницы Медицинский центр Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Բաժանորդագրվել
Հիվանդների օրեցօր ավելացող թիվը ստիպում է կրկին մտածել կանխարգելիչ միջոցառումների մասին: 

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի, Sputnik - Արմենուհի Մխոյան. Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճ է գրանցվել: Համավարակի երրորդ ալիքը ստիպեց մարզային որոշ հիվանդանոցների կրկին վերապրոֆիլավորվել ու բացել COVID բաժանմունքները:

Госпиталь COVID-19 НМИЦ ССХ им. А. Н. Бакулева - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2021
Մոտենում ենք կորոնավիրուսի պիկին. մահճակալային ֆոնդն արդեն զբաղված է

Վերջին օրերին, կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված, վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը, որը հունվարի 20-ից հիվանդների թվի նվազման պատճառով դադարեցրել էր կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների բուժում իրականացնել: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս գործում է որպես COVID բուժում իրականացնող հաստատություն:

Հիվանդների օրեցօր ավելացող թիվը ստիպում է կրկին մտածել կանխարգելիչ միջոցառումների մասին: 

«Ընդհանուր առամամբ, իրավիճակը կառավարելի է: Այսօրվա դրությամբ մարզում ստացիոնար բուժում է ստանում 153 հիվանդ: Ախտանիշը հաստատված, բայց ամբուլատոր բուժում ստացողները 228 հիվանդ են: Ճիշտ է, մեր մարզում համեմատաբար կառավարելի է վիճակը, բայց թվերն աստիճանաբար աճում են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ 153 հիվանդից միայն 64-ն է Շիրակի մարզից, մյուսները այլ մարզերից են:

Պնդումը, թե մարզային հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության բուժումը պատշաճ չի իրականացվում, և հիվանդները ցանկություն են հայտնում բուժում ստանալ մայրաքաղաքում, ոչ միայն մասնագետները, այլ նաև հիվանդները հերքեցին։

«Ճիշտ է, սկզբում մտահոգ էինք, որ տեղափոխվելու էինք Գյումրի, բաց հիմա տեսնում ենք, թե ինչքան հոգատար են»,-ասաց հիվանդներից մեկը:

Եռակի պաշտպանություն. ինչպես է «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը պաշտպանում կորոնավիրուսից

«Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքում ստացիոնար բուժում է ստանում 63 հիվանդ՝ ուղղորդված Երևանի տրիաժ կենտրոնից:

«Մեզ մոտ հիմնականում հիվանդները Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերից են և Երևանից, ներկա պահին ունենք նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող հիվանդներ, ընդ որում, մեծ մասի ուղղորդումը եղել է ոչ թե տրիաժ կենտրոնից, այլ՝ հիվանդների ցանկությամբ: Մեր հիվանդների միայն 20-30 տոկոսն է Շիրակի մարզից»-նշեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը՝ կոչ անելով նախ բոլորին հետևել հիգիենայի կանոններին, այդ թվում՝ հաճախ լվանալ ձեռքերը, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունը, ապա չհավատալ մարզային հիվանդանոցների մասին անհիմն տեղեկություններին:

Լրահոս
0