https://arm.sputniknews.ru/20210328/hay-araqelakan-ekexecin-nshum-e-tsaxkazardi-ton-26958805.html
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը
Sputnik Արմենիա
Ծաղկազարդի նախօրեին , կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: 28.03.2021, Sputnik Արմենիա
2021-03-28T10:32+0400
2021-03-28T10:32+0400
2021-03-28T10:36+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2263/29/22632923_0:145:1600:1050_1920x0_80_0_0_83c9c837ce8224f57df63caf899d1467.jpg
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2263/29/22632923_0:62:1600:1067_1920x0_80_0_0_705daba4dc3b1c0e140b18355eef2427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , հայ առաքելական եկեղեցի, երուսաղեմ, հիսուս քրիստոս
հայաստան, հասարակություն , հայ առաքելական եկեղեցի, երուսաղեմ, հիսուս քրիստոս
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը
10:32 28.03.2021 (Թարմացված է: 10:36 28.03.2021) Ծաղկազարդի նախօրեին , կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ Զատկին նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդի տոնը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առիթով այսօր առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին, այնուհետև լինում է պատարագ։
Ծաղկազարդի պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ։