Կորոնավիրուսի համավարակը խթանեց մահաբեր վարակի դեմ պատվաստանյութերի մշակումը։ Երբ հայտարարվեց COVID-19 համավարակի մասին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անմիջապես ակտիվացրեց գիտական հետազոտությունների ու մշակումների ծրագրի աշխատանքը։
Մշակումներին մասնակցում են ամենատարբեր կազմակերպություններ՝ դեղագործական հսկաներից ու բիոտեխնոլոգիական փոքր ընկերություններից մինչև ակադեմիական կենտրոններ ու ոչ առևտրային խմբեր։
«Սպուտնիկ V» պատվաստանյութն իր որակով առաջինն է աշխարհում. Գինցբուրգ
ԱՀԿ-ի ուսումնասիրմանն արժանացած պատվաստանյութերի ցանկում 15 դեղամիջոց կա, որոնք ներկայացրել են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանն ու Հարավային Կորեան:
COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը ստեղծել է հայ գիտնականը
ՌԻԱ Նովոստիի ինֆոգրաֆիկայում ներկայացվում են COVID-19-ի դեմ հետեւյալ գրանցված և հեռանկարային պատվաստանյութերի բնութագրերը` «Սպուտնիկ V» (Ռուսաստան), «AstraZeneca» (Մեծ Բրիտանիա, Շվեդիա), «CanSino» (Չինաստան), «Johnson& Johnson» (ԱՄՆ), «Moderna» (ԱՄՆ), «Novavax» (ԱՄՆ), «Pfizer» (ԱՄՆ, Գերմանիա), «Sinopharm» (Չինաստան), «Sinovac» (Չինաստան)։
«Անելանելի վիճակ». ո՞վ է ԵՄ-ում հետաքրքրվել «Սպուտնիկ V» պատվաստանյութով