00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ Ֆրանսիայում. Ստրասբուրգի հայ քաղաքապետը գումար է հատկացրել մզկիթի կառուցման համար

© AFP 2024 / PATRICK HERTZOGКандидат в мэры Страсбурга Жанна Барсегян празднует вместе со своими сторонниками победу во втором туре выборов (28 июня 2020). Страсбург
Кандидат в мэры Страсбурга Жанна Барсегян празднует вместе со своими сторонниками победу во втором туре выборов (28 июня 2020). Страсбург - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2021
Բաժանորդագրվել
Ստրասբուրգում մզկիթ են կառուցում, ավելին՝ քաղաքային խորհուրդը որոշել է դրա համար 2,5 մլն եվրո հատկացնել։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Ֆրանսիայի Ներքին Ռեյն դեպարտամենտի ղեկավարը կոշտ քննադատություն և մեղադրանքներ է հնչեցրել Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանի հասցեին այն բանի համար, որ նա թուրքական ծայրահեղական իսլամական կազմակերպությանը բյուջեից միջոցներ է հատկացրել մզկիթ կառուցելու համար։ Տեղեկությունը հայտնում է France Bleu պարբերականը։

Военная дорога - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստրասբուրգում ուզում են կառուցել Եվրոպայի խոշորագույն մզկիթը: Քաղաքապետարանը տվել է իր համաձայնությունը, ավելին՝ քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը համաձայնել է քաղաքային բյուջեից դրա համար 2,5 մլն եվրո հատկացնել։

Իմանալով այդ մասին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենն ասել է, որ Ստրասբուրգի քաղաքապետարանը չպետք է նման որոշում կայացներ, իսկ մզկիթի նախագիծը Ֆրանսիայի տարածքում օտարերկրյա միջամտություն է անվանել։

Դարմանենը պարզաբանել է, որ թուրք-իսլամական «Միլլի Գյորյուշ» կազմակերպությունը, որը գումար կստանա շինարարության համար, իրավունք չունի ներկայացնելու իսլամը Ֆրանսիայում, քանի որ չի ստորագրել Ֆրանսիայի Հանրապետության արժեքների ճանաչման մասին խարտիան։

Նախարարը հատուկ ընդգծել է, որ Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության փորձերը ուժեղ են Ստրասբուրգում, հատկապես՝ Թուրքիայի կողմից:

Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը․ ինչո՞վ է հայտնի Երևանի Կապույտ մզկիթը

Դրանից հետո Բարսեղյանը նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով պաշտպանել իրեն նման մեղադրանքներից։ Նա գրել է, որ որոշումը կայացվել է՝ ելնելով հանրապետությունում կրոնների հավասարության սկզբունքից։

Дорога на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2021
«Հուսով ենք` Բաքուն միջոցներ կձեռնարկի». Զախարովան՝ Քարինտակի ու Շուշիի վանդալիզմի մասին

Նա ավելացրել է, որ մզկիթի շինարարությունը սկսվել է դեռեւս 2017 թվականին՝ իրեն նախորդող Ժան Լյուկ Մարկսի օրոք, իսկ հանրապետական իշխանությունը նրան երբեք որևէ հարց չի ուղղել մզկիթի կառուցման ու դրա օրինականության վերաբերյալ:

Այդ հայտարարությունները հերքել է ներքին Ռեյնի դեպարտամենտի (որտեղ գտնվում է Ստրասբուրգը) ղեկավար Ժոզիանա Շևալիեն։ Նա ընդգծել է, որ մի քանի անգամ դիմել է Ստրասբուրգի քաղաքային իշխանությանն ու անձամբ Բարսեղյանին։

Նախարարի խոսքերն օդում կախված չեն մնացել։ Ֆրանսիայի ՆԳՆ-ի հանձնարարությամբ պրեֆեկտուրան կդիմի վարչական դատարան՝ պարզելու, թե արդյո՞ք մզկիթի կառուցումը համապատասխանում է հանրապետության արժեքներին։

Պրեֆեկտուրան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ «Միլլի Գերյու» ասոցիացիան ծայրահեղական իսլամական ուղղություն է, որը մոտ է «Մահմեդական եղբայրներին»։ Վերջինս ուզում է ամրապնդել իր ազդեցությունը Ֆրանսիայի թուրքերի շրջանում:

Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

Կազմակերպությունը հրաժարվել է ստորագրել Մահմեդական կրոնի ֆրանսիական խորհրդի նոր խարտիան, որում հաստատվում է տղամարդկանց ու կանանց հավասարությունն ու չի թույլատրվում օգտագործել իսլամը քաղաքական նպատակներով: «Միլլի Գերյուշը» դեմ է նաև ընտանեկան բռնությունն արգելող միջազգային կոնվենցիաներին։

Дадиванк, Республика Арцах - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2020
Վանդալիզմ Արցախում. ադրբեջանցի զինվորականները պղծել են հայկական խաչքարը

Նշենք, որ Ստրասբուրգում գործում է Թուրքիայի հսկայական հյուպատոսություն՝ մոտ 9 հազար քառակուսի մետր տարածքում, այն հինգ մասնաշենք ունի։ Ֆրանսահայ լրագրող Տիգրան Եկավյանը նշում է, որ այստեղ աշխատում են նաև Թուրքիայի արտաքին հետախուզության ստորաբաժանումները։

«Միլլի Գերյուշը» հիմնականում աշխատում է ֆրանսիական դպրոցներում սովորող թուրք ներգաղթյալների երեխաների հետ։ Նրանց մեջ քարոզվում են ազգայնականության գաղափարները, իսկ ընդունակ երիտասարդներին օգնում են սովորել և հավակնել պետական պաշտոններին և զարգացնել Թուրքիայի ազդեցությունը։ Այդ կազմակերպության կառավարման ներքո Ֆրանսիայում արդեն 74 մզկիթ է գործում։

Ավելացնենք նաև, որ Ժերալդ Դարմանենը, հնարավոր է, ունի նաև հայկական արմատներ (ինչպես կարող է նրա ազգանունից թվալ), բայց ինքը երբեք չի խոսել այդ մասին։ Հայրական կողմից նրա նախնիները Մալթայից են, իսկ մոր կողմից՝ Մագրիբից (նրա պապը ալժիրցի մուսուլման էր)։ Դրա հետ մեկտեղ Դարմանենը հետևողականորեն հանդես է գալիս Ֆրանսիայում քաղաքական իսլամի դեմ:

Վանդալիզմ. Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանը

Լրահոս
0