ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Հոնդուրասի քաղաքացիները, որոնց Մեքսիկայում ձերբակալել էին կեղծ «Սպուտնիկ V» պատվաստանյութ տեղափոխելիս, կարողացել են թաքնվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշում է Մեքսիկայի գլխավոր դատախազությունը, տեղի մաքսատան աշխատակիցները ամպուլներով սառնարանը և ինքնաթիռը հանձնել են դատախազության տնօրինությանը, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
«Միգրացիոն ծառայությանը խնդրել են ներգաղթման ծանուցումներ տրամադրել հյուրանոցում տեղավորված օդաչուին և ուղևորներին, սակայն վերջիններս փախել են» - նշվում է Twitter-ում գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Սպուտնիկ V»–ի նոր խմբաքանակ կունենանք. ի՞նչ փուլում է Covid-19-ի դեմ պատվաստումների հարցը
Անցյալ շաբաթ Մեքսիկայի իշխանությունները Կամպեչե նահանգի օդանավակայանում ձերբակալել էին Cessna մասնավոր ինքնաթիռ, որում հայտնաբերել էին ավելի քան հազար ամպուլա նյութ, որը պիտակավորված էր որպես COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութ։
Ինքնաթիռում են եղել նաև Հոնդուրասի 7 քաղաքացի։