00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Caucasus Online»-ի բաժնետոմսերը Բաքվին վաճառելը ինչո՞վ է սպառնում Հայաստանին

© Sputnik / Aram NersesyanКабели
Кабели - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ է փորձել յուրացնել «Caucasus Online»–ի բաժնետոմսերը, բայց նախկինում հարցը լուծվել է քաղաքական մակարդակում։ Իսկ հիմա գործարքը կնքվել է իշխանություններին շրջանցելով։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Caucasus Online» ինտերնետ–պրովայդերի մագիստրալային կապուղու բաժնետոմսերի 49%–ն ադրբեջանցի գործարարին վաճառելու լուրը մտահոգություն է առաջացրել Հայաստանում։ Փորձագետների գնահատականներով` գործարքը տարածաշրջանային հանգույց դառնալու հնարավորություն կտա Բաքվին, ինչին վերջինս ձգտում է արդեն մի քանի տարի։ Ավելին, դա թույլ կտա ադրբեջանական կողմին եթե ոչ մոնիթորինգ իրականացնել, ապա առնվազն վերլուծել հայկական ինտերնետ–թրաֆիկը։

Самолет в воздухе международного аэропорта в Лос-Анджелесе (10 октября 2015). Калифорния - Sputnik Արմենիա
Green Card-ը շահել են, բայց համավարակը խառնել է ամեն ինչ. հայերը կկարողանա՞ն հասնել ԱՄՆ

Տեղեկատվական անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտի փորձագետը (նա չցանկացավ, որ իր անունը հրապարակվի) Sputnik Արմենիային ասաց, որ «Caucasus Online»–ի գնումը ռազմավարական առումով Ադրբեջանին շատ մեծ հնարավորություններ է տալիս, կոպիտ ասած` արձակում է Բաքվի ձեռքերը։

Այս հարցում նրա հետ համամիտ են նաև Վրաստանի փորձագետները։ Շատերն արդեն սուր քննադատության են ենթարկել ինտերնետ–պրովայդերին։ Միևնույն ժամանակ Երևանում առաջարկում են հավանական ռիսկերը նվազեցնել միասին` վրացական կողմի հետ համագործակցությամբ։

Ի՞նչ է տեղի ունեցել

«Caucasus Online» վրացական ընկերությունը Սև ծովի հատակով Վրաստանից դեպի Բուլղարիա գնացող օպտիկական մալուխի օպերատոր է։ Սա ինտերնետ–թրաֆիկի խոշորագույն կապուղի է Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև։  Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներն են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 17-ին 88 «կողմ» ձայնով «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում ընդունեց կառավարության և Վրաստանի հազորդակցությունների ազգային հանձնաժողովի նախաձեռնած փոփոխությունները։ Դրանք կարգավորիչին (ազգային հանձնաժողովին) իրավունք են տալիս հատուկ կառավարիչներ նշանակել այն ընկերություններում, որոնք չեն կատարում իր պահանջները։

Армяская фура в многокилометровой очереди на грузино-российской границе - Sputnik Արմենիա
ՌԴ-ից ՀՀ պայթուցիկ նյութեր տեղափոխող բեռնատարները մնացել են Վրաստանում․ ո՞րն է պատճառը

Այնուհետև վրացական ԶԼՄ–ները գրեցին կարգավորիչին շրջանցող գործարքի մասին։ Մասնավորապես, տեղեկություն տարածվեց, որ «Caucasus Online» ընկերության մեծածախ ինտերնետի 49% բաժնետոմսերը վաճառվել են Ադրբեջանին։  Ավելին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի տեղեկություններով` բաժնետոմսերը վաճառվել են 61 մլն դոլարով։

Նույն ԶԼՄ–ների տվյալներով` բաժնետոմսերը ձեռք է բերել Ադրբեջանի ղեկավարությանը մոտ կանգնած գործարար Նասիմ Հասանովը, որը նաև նավթային բիզնեսում խոշորագույն հոլդինգի` «NEQSOL» ընկերության սեփականատերն է։ Վրացական կողմի տեղեկություններով` ինտերնետ–ընկերության իր մասնաբաժինը վաճառել է Վրաստանի նախկին իշխանություններին մոտ կանգնած (խոսքը Միխեիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի մասին է – խմբ.) գործարար Խվիչա Մակացարիան։

Միաժամանակ գործարքի և «Caucasus Online»–ի վաճառքի մասին չեն տեղեկացրել կարգավորիչին` Վրաստանի հաղորդակցությունների գծով ազգային հանձնաժողովին, ինչը փաստացի խախտում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, որի համաձայն` 5% և ավելի բաժնետոմսերի վաճառքի դեպքում կարգավորիչը պետք է տեղյակ լինի այդ մասին։

Ավելի վաղ «Caucasus Online»–ն արդեն տուգանվել էր «Երկաթուղու տելեկոմի» իր մասնաբաժնի վաճառքի ժամանակ թույլ տված խախտումների համար («Caucasus Online»–ն այդ ընկերությունը գնել էր 2010 թվականին, ինչը  նրան թույլ էր տվել մտնել Հարավային Կովկասի տարածաշրջան, ինչպես նաև դուրս գալ Իրան և Իրաք)։

Վրաստանում դեմ են

Այս ամբողջ պատմությունը չի վրիպել Վրաստանի փորձագիտական հանրության աչքից, որը խիստ քննադատել է բաժնետոմսերի վաճառքը։ Շատերը հիշեցրել են, որ Բաքուն ցանկանում էր իր ձեռքն առնել ինտերնետ հաղորդակցությունն ու միակ մալուխը, որով Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 2016 թվականից ինտերնետ կապ են ստանում Եվրոպայից։ Մալուխն անցնում է Սև ծովով։

Президент Армен Саркисян посетил монастырский комплекс Гандзасар (10 июля 2020). Карабах - Sputnik Արմենիա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»

Միևնույն ժամանակ վաճառքի հարցը փակվել էր քաղաքական մակարդակով Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու այն հայտարարությունից հետո, որ մալուխն ու ընկերությունը չեն վաճառվում, քանի որ ռազմավարական նշանակություն ունեն Վրաստանի համար։

Քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ Բաքուն դրանով փորձում է ստանձնել տարածաշրջանի ինտերնետ–պրովայդերի դերը։

Ինչ վերաբերում է տեղեկատվական անվտանգության ոլորտի հավանական ռիսկերին, ապա նրա խոսքով` դրանք կարող են լինել, բայց նախևառաջ պետք է հասկանալ, թե որքան են ընդլայնվել ադրբեջանական կողմի լիազորությունները։

Միևնույն ժամանակ վրացի որոշ փորձագետները մտավախություն  ունեն, որ դա կարձակի Ադրբեջանի ձեռքերը, և նա կսկսի խաղի իր կանոնները թելադրել տարածաշրջանում ։

«Caucasus Online»–ի նախկին սեփականատեր Մամիա Սանադիրաձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում խոսել է նաև դեպի Եվրոպա անկախ մալուխ ունենալու կենսական անհրաժեշտության մասին և ասել, որ դա աքսիոմ է։ Նրա գնահատականներով`  անվտանգ ինտերնետ ստանալը Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։

Ի՞նչ  սպառնալիք կա Հայաստանի համար

Գործարքի մասին տեղեկությունը չէր կարող մտահոգություն չառաջացնել նաև Հայաստանում։ Հայ փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` բաժնետոմսերի վաճառքը չի նշանակում, թե ադրբեջանական կողմը «կվերցնի ու կանջատի» Հայաստանի ինտերնետը։

«Նախ` դա բաժնետոմսերի 49%–ն է, ոչ թե վերահսկիչ փաթեթը, երկրորդ` «Caucasus Online»–ն ամեն դեպքում գտնվում է Վրաստանի տարածքում, ու հազիվ թե Վրաստանի իշխանությունը թույլ տա, որ իր գծերով բլոկադա անեն», – ասաց նա։

Սակայն տեխնիկական մակարդակում դա թույլ կտա ադրբեջանցի գործընկերներին վերլուծել թրաֆիկը, օրինաչափություններ գտնել և դրա հիման վրա որոշակի եզրակացություններ անել։ Դա միանշանակ ձեռնտու է նրանց։

Մյուս կողմից` դեպքերի նման զարգացումը կարող է ազդել մրցակցային բաղկացուցչի վրա և խաթարել Հայաստանի ծրագրերը տարածաշրջանում։

Открытие отремонтированной высоковольтной подстанции Ахтанак (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման ցանցի շինարարությունը դարձյալ հետաձգվում է

«Նրանք հաստատ հեռահաղորդակցման ենթակառուցվածքը կօգտագործեն սեփական նախագծերն առաջ մղելու և մերը «խեղդելու» համար», – ասաց նա։

Հայ փորձագետի գնահատականով` «Caucasus Online» ընկերության բաժնետոմսերի ձեռք բերումը Ադրբեջանին թույլ կտա նաև արագացնել «TASIM» (հեռահաղորդակցային տարանցում արևմտյան Եվրոպայից մինչև արևելյան Ասիա) նախագծի աշխատանքները։ Այն միավորում է Եվրոպայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի հեռահաղորդակցությունները դեպի կենտրոնական Ասիա և Չինաստան հետագա ելքով։

Այդպիսով, այդ մասի ուժեղացումը կարող է խանգարել Հայաստանի ծրագրերին` դեպի Մերձավոր Արևելք, Կենտրոնական Ասիա և ավելի հեռու թրաֆիկի տարանցման իր գործառույթն ուժեղացնելու հարցում։

Փորձագետի խոսքով` Հայաստանում այդ  նպատակով արդեն ոչ պաշտոնական խումբ է ստեղծվել (ներառում է ինտերնետ–ընկերությունների, օպերատորների ասոցիացիայի և բարձր տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներ), որը զբաղվելու է հայկական ընկերությունների զարգացման ծրագրերի մշակմամբ և տարածաշրջանային տելեկոմ ենթակառուցվածքների, ինչպես նաև Հյուսիս–Հարավ առանցքով տեղական շահերի առաջխաղացմամբ։

Նա Հայաստանին խորհուրդ է տալիս օգտվել Վրաստանում առկա դժգոհությունից և համագործակցել։ Կարևոր է գրագետ առաջ տանել ինչպես սեփական շահերը, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերը։

«Միևնույն ժամանակ լայնաշերտ ինտերնետի զարգացման ռազմավարության շրջանակում մենք վրացական կարգավորիչի և նախարարության հետ պետք է պայմանավորվենք Հայաստանն ու Վրաստանը միավորող տարածաշրջանային ենթակառուցվածքներ ստեղծելու համախմբված ջանքերի շուրջ», – ասաց նա։

Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականի նոյեմբերին Sputnik Արմենիային տված հարցազրույցում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նիկոլոզ Ալավիձեն ասել էր, որ «Caucasus Online» ինտերնետային կապի մագիստրալային կապուղու բաժնետոմսերն առանց համակողմանի քննարկումների չեն վաճառվի։

Տարբեր գնահատականների համաձայն` Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետ–թրաֆիկի շուրջ 80%–ը։ Բացի այդ, Հայաստանը ևս երկու մալուխ է օգտագործում դեպի Ռուսաստան. մեկը` ծովային, մյուսը` ցամաքային։ Թրաֆիկի մոտ 20%–ն էլ բաժին է ընկնում Իրան գնացող մալուխներին։

Ընդ որում` այստեղ հայկական օպերատորները հանդես են գալիս որպես տարանցողներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս` նաև Կատար։

Լրահոս
0