00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

© Sputnik / Aram NersesyanУголок с фотографиями погибшего в карабахской войне Гора Акопяна
Уголок с фотографиями погибшего в карабахской войне Гора Акопяна - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Բաժանորդագրվել
Գոռ Հակոբյանը զոհվել է հրադադարից մեկ օր առաջ և հուղարկավորվել հայրենի գյուղում։ Քանի որ Լոռի գնալ–գալն այնքան էլ հեշտ չէ, մայրը տղայի կարոտն առնում է Եռաբլուր այցելելով։

ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող, գեղանկարիչ 28-ամյա Գոռ Հակոբյանը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը։ Դեպքը պատահել է հրադադարից մեկ օր առաջ. ԱԹՍ–ի հերթական հարվածներից հետո ընկերները Գոռի դին գտել են ընկերոջ վրա ընկած։ Նա իր մարմնով ծածկել է ընկերոջը և փորձել է փրկել նրա կյանքը։ Երկուսն էլ, սակայն, զոհվել են։

Գոռը գիտեր, որ ընկերը 2 տարեկան երեխա ունի...

© Sputnik / Aram NersesyanԳոռ Հակոբյան
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Գոռ Հակոբյան

Գոռենց տանը, ինչպես և մյուս մեր զոհված տղաների, առանձին հիշատակի անկյուն կա, որտեղ նրա լուսանկարներն են, զինվորական գլխարկը, ծաղիկներ, մոմեր... Սակայն առաջին հայացքից ուշադրությունս գրավում են պատերին կախված նկարները` դիմանկարներ, բնանկարներ. Գոռի ձեռքի աշխատանքն են։

© Sputnik / Aram NersesyanՊատերին Գոռի աշխատանքներն են
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Պատերին Գոռի աշխատանքներն են

Մայրը` Ալիսա Խասիկյանը, պատմում է, որ տղան 3 տարեկանից նկարում էր։ Հենց մանկության տարիներին էլ ընտանիքը հասկացել է` Գոռը նկարիչ է դառնալու։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի և գծագրության բաժին։

«Գոռս նկարել շատ էր սիրում, դրան նաև մեր գյուղի բնությունն էր «նպաստում»։ Ջիլիզան (գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում. խմբ. ) մի փոքր կտրված է աշխարհից, սակայն բնությունն ուղղակի չքնաղ է։ Մեր գյուղին, տուն ու տեղին շատ կապված էր Գոռս։ Երբեք չէր մտածում Երևան գալու մասին։ Ավելին, ես համոզում էի, ասում` նկարչի համար այնքան էլ ապագա չկա մեր գյուղում, բայց ինքը հակադարձում էր` բա մեր տուն ու տեղը, այգին»,–պատմում է տիկին Ալիսան։

© Sputnik / Aram NersesyanՏիկին Ալիսան
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Տիկին Ալիսան

Գոռն ինստիտուտը նույնպես գերազանց է ավարտել ու ծառայության մեկնել։ Մինչ մեկնելը նա մորից թաքուն դիմում է գրել, որ հենց Արցախում ծառայի։ Հարցն այն է, որ Գոռը միակողմանի ծնողազուրկ է և պետք է ծառայեր ՀՀ տարածքում, սակայն սեփական կամքով Արցախում է ծառայության անցել։ Ի դեպ, Գոռն ունի իրենից մեծ մեկ եղբայր, որն էլ պայմանագրային զինծառայող է։

Տիկին Ալիսան ասում է, որ լավ ծառայության համար Գոռը մի շարք պատվոգրերի է արժանացել, ավելին, երբ գնացել է նրան տեսության, հրամանատարն անձամբ շնորհակալություն է հայտնել նման տղա դաստիարակելու համար։ Ծառայությունն ավարտելուց հետո Գոռը երկար չի մտածել, թե ինչ անի. նկարները չէին վաճառվում, որպեսզի կարողանար ընտանիքը պահել, 2014-ից նա ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում։

© Sputnik / Aram NersesyanԳոռը մի շարք պատվոգրերի է արժանացել
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Գոռը մի շարք պատվոգրերի է արժանացել

Տիկին Ալիսան նշում է, որ հիմա` տղայի զոհվելուց հետո, միլիոններ են առաջարկում նկարները վաճառելու համար, բայց արդեն ուշ է...

«Նա երբեք չի դադարել նկարել։ Ծառայության ժամանակ էլ մի շարք նկարներ է նվիրել ընկերներին, հրամանատարներին։ Հիմա փորձում եմ հավաքել այդ նկարները, սակայն շատերը չեն ուզում վերադարձնել դրանք, քանի որ իրենց համար էլ հիշատակ է։ Մյուս կողմից, տանն արդեն նկարները դնելու տեղ չունենք, և չգիտեմ` ինչպես եմ դրանք պահելու»,–նշում է տիկին Ալիսան ու հավելում` տղան կենդանության օրոք այդպես էլ ցուցադրություն չունեցավ։

© Sputnik / Aram NersesyanԳոռի դիպլոմային աշխատանքը
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Գոռի դիպլոմային աշխատանքը

Գոռը չի նկարել միայն պատերազմի օրերին։ Մայրը պատմում է, որ տղան պատերազմ էլ է ինքնակամ գնացել, իրենից ծածուկ։ Գոռին Արցախ դեռ չպետք է տանեին, սակայն նա չի դիմացել ու խնդրել է, որ մյուսների հետ իրեն էլ տանեն։ Տեղ հասնելուց հետո է մորն ասել, որ Արցախում է, ու վստահեցրել` մի քանի օրերի հարց է, հաղթելու են ու հետ դառնան։

Մարտի դաշտից Գոռն ամեն օր զանգել է մորը, բայց զրույցները 1 րոպեից ավել չեն տևել։ Տղան հիմնականում ուրախ–զվարթ ձայնով մորն ասել է, որ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա։ Վերջին անգամ, սակայն, Գոռը տան անդամների հետ զրուցել է բավական երկար, մայրն ասում է` գուցե տղայի սիրտը վկայել է ինչ-որ բան։ Գոռը նախ զրուցել է եղբոր կնոջ` Թամարայի հետ, հարցուփորձ արել, թե ինչպես է իրեն զգում մայրը։ Ավելին, եղբոր աղջիկը` փոքրիկ Մարիան, որը շատ կապված էր հորեղբոր հետ, արտասանել է նրա համար, որ շուտ վերադառնա... Այդ օրը Գոռը մորն ասել է, որ իրենց այգուն լավ նայի. նա 100 ընկույզի և 35 հոնի ծառ էր պատվիրել, որ պատերազմից վերադառնա ու տնկի։

© Aram NersesyanԹամարան փոքրիկ Ալիսայի հետ
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Թամարան փոքրիկ Ալիսայի հետ

Տղայի մայրը, սակայն, հիմա Երևանում է ապրում. Գոռի զոհվելուց հետո եղբայրը` Գևորգը, մորն իր մոտ է բերել, որպեսզի մենակ չմնա, կտրվի Գոռին հիշեցնող իրականությունից։ Սակայն տիկին Ալիսան ասում է` անօդ տարածությունում է հիմա` ո՛չ երկրի վրա է, ո՛չ երկնքում` տղայի կողքին...

© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործություններից
Գոռի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
1/10
Գոռի ստեղծագործություններից
© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործություններից
Գոռի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
2/10
Գոռի ստեղծագործություններից
© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործություններից
Գոռի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
3/10
Գոռի ստեղծագործություններից
© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործությունները
Գոռի ստեղծագործությունները - Sputnik Արմենիա
4/10
Գոռի ստեղծագործությունները
© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործություններից
Գոռի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
5/10
Գոռի ստեղծագործություններից
© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործություններից
Գոռի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
6/10
Գոռի ստեղծագործություններից
© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործություններից
Գոռի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
7/10
Գոռի ստեղծագործություններից
© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործություններից
Գոռի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
8/10
Գոռի ստեղծագործություններից
© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործություններից
Գոռի ստեղծագործություններից - Sputnik Արմենիա
9/10
Գոռի ստեղծագործություններից
© Sputnik / Aram NersesyanԳոռի ստեղծագործությունները
Գոռի ստեղծագործությունները - Sputnik Արմենիա
10/10
Գոռի ստեղծագործությունները
1/10
Գոռի ստեղծագործություններից
2/10
Գոռի ստեղծագործություններից
3/10
Գոռի ստեղծագործություններից
4/10
Գոռի ստեղծագործությունները
5/10
Գոռի ստեղծագործություններից
6/10
Գոռի ստեղծագործություններից
7/10
Գոռի ստեղծագործություններից
8/10
Գոռի ստեղծագործություններից
9/10
Գոռի ստեղծագործություններից
10/10
Գոռի ստեղծագործությունները

Երևանում մի կողմից լավ է, քանի որ թոռան` Մարիայի հետ է օրն անցկացնում, մյուս կողմից, սակայն, որդու գերեզմանը մնացել է Ջիլիզայում։ Մայրը չի ցանկացել տղային Եռաբլուրում հուղարկավորել, քանի որ մտածել է` կնեղանա իրենից, չէ՞ որ Գոռն այդքան կապված էր հայրենի գյուղին։

«Ջիլիզա գնալ–գալն այնքան էլ հեշտ չէ։ Հիմա, երբ շատ եմ կարոտում Գոռիս, ավագ որդուս խնդրում եմ ինձ Եռաբլուր տանել... Ի՞նչ տարբերություն. բոլոր զոհվածներն էլ իմ տղան են»,–ասում է տիկին Ալիսան։

Տղայի գերեզման օրերս է այցելել` մարտի 21-ին` Գոռի ծննդյան օրը։ Ասում է` Ջիլիզայի այգում տղայի տնկած ծառերն էլ իրականությունից անտեղյակ սիրուն–սիրուն ծաղկել էին...

Հ. Գ. Գոռի նկարները 1-2 օրով վերջերս ցուցադրվեցին Նկարիչների միությունում, սակայն առաջիկայում դրանց ցուցադրությունը կկազմակերպվի ինչպես Էջմիածնում, այնպես էլ հարազատ Վանաձորում։ Մոր միակ նպատակը հիմա դրանց պահպանության հարցը լուծելն է։

© Sputnik / Aram NersesyanԳոռի վերջին ստեղծագործությունը
Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Գոռի վերջին ստեղծագործությունը

Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը

Լրահոս
0