ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին և, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը և մասնավորապես առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը:
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանի ու Լիլիթ Մակունցի վերջին հանդիպումից դեռ 10 օր էլ չի անցնել։ «Իմ քայլի» ղեկավարը նախագահական նստավայր էր այցելել մարտի 13-ին։