ԵՐԵՎԱՆ, 23 մարտի -Sputnik. Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովին կանչել են ԱԳՆ՝ Իդլիբում տիրող իրավիճակի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ–ներին։
Թերթի տվյալներով՝ ԱԳՆ–ում Ալեքսեյ Երխովին ներկայացրել են իրենց անհանգստությունն Իդլիբում անվտանգության խնդրի առնչությամբ, որն առաջացել է տարածաշրջանում հաճախակի դարձած հարձակումների պատճառով։ Նշվել է, որ հարձակումները տեղի են ունենում այն տարածքներում, որտեղ քաղաքացիական անձինք են, ինչը սպառնում է Իդլիբի կայունությանն ու անվտանգությանը։
Թուրքիայի ԱԳՆ - ն և Անկարայում ՌԴ դեսպանատունը դեռևս չեն հաստատել լուրը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական բանակին է մեղադրել կիրակի օրը Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող Իդլիբի դեէսկալացիայի գոտում հիվանդանոցի գնդակոծման ժամանակ հինգ խաղաղ բնակչի զոհվելու, ինչպես նաև բնակելի շրջանի վրա հարձակման պատասխանատվությունը, ինչի հետևանքով վիրավորվել են յոթ խաղաղ բնակիչներ:
Պանթուրքիստական ծրագրերի թիրախը Ռուսաստանն է. Բաբայանը` Թուրքիայի նպատակների մասին