ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ստեփանակերտի Թումանյան փողոցում բազմաբնակարան շենք է կառուցվում, որտեղ կբնակվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։
Շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Շենքը կառուցվում է կաթի կոմբինատի տարածքում։ 108 բնակարանից 90-ը երկսենյականի կլինեն, իսկ 18-ը՝ երեքսենյականի:
Արցախում արդեն փոքրածավալ ներդրումներ կան. էկոնոմիկայի փոխնախարար
Այս պահին ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ են ընթանում։ Զուգահեռ ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման աշխատանքներ են իրականացվում։
«Այնտեղ վախ չկար»․ Ալեքսանդր Գրիգորյանը՝ արցախյան պատերազմի և իր «ուրարտական» շրջանի մասին