ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գարունն ավետող լուր է հայտնել։ Նա Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ծիրանենիներից, որոնց բողբոջներն արդեն սկսվում են բացվել։
«Արարատյան դաշտում ծիրանենին սկսում է ծաղկել»,–լուսանկարներին կից գրել է նա։
Ինչպես Սուրենյանի այլ գրառումների, այնպես էլ այս դեպքում օգտատերերից շատերն են կատակել։
Ֆեյսբուքյան մի օգտատեր, օրինակ, մեկնաբանել է, թե գնում է ստուգելու Սուրենյանի ասածը, իսկ մեկ ուրիշն էլ արձագանքել է.
«Արագածոտնի մարզում էլ սկսում է ջուրը սառել»։
Օգտատերերից շատերն են հետարքրքվել` արդյո՞ք կդիմանա ցրտին ծիրանենին, և այս հարցում Սուրենյանին «օգնության» է շտապել մի աղջիկ, որը հիշեցրել է, որ Սուրենյանը Նոստրադամուսը չի, որ բոլոր հարցերի պատասխանն իմանա։
Հիշեցնենք, որ օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը․ գլխավոր օդերևութաբանի հրապարակումը «կրքեր է բորբոքել»