00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպուտնիկ V»–ի նոր խմբաքանակ կունենանք. ի՞նչ փուլում է Covid-19-ի դեմ պատվաստումների հարցը

© Sputnik / Andranik GhazaryanМинистр здравоохранения Анаит Аванесян в гостях радио Sputnik
Министр здравоохранения Анаит Аванесян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ընտրության, գնման, պատվաստումների կազմակերպման թեմային։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են, և առաջիկայում ռուսական «Սպուտնիկ V»–ի հաջորդ խմբաքանակը կստանանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այժմ փոքր ծավալով պատվաստումներն ենք իրականացնում Ռուսաստանի մեր գործընկերների նվիրած «Սպուտնիկ V»–ով։ Առաջիկայում 15 000 դեղաչափ ձեռք կբերենք, իսկ հետո նորից կավելացնենք գնումները, որպեսզի շարունակենք պատվաստումները»,–ասաց նախարարը։

Նա նշեց, որ Հայաստանը «Covax facility»-ի` պատվաստանյութեր ձեռք բերելու միջազգային հարթակի աջակցությամբ այժմ այլ պատվաստանյութերի շուրջ է բանակցություններ վարում։

Ինչպես է Եվրոպայում ընթանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Ինչպես է Եվրոպայում ընթանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

Հարցին, թե ինչպե՞ս է որոշվում` Հայաստանը որ պատվաստանյութը պետք է գնի,` Ավանեսյանը պատասխանեց. «Մասնագիտական հանձնաժողով է ձևավորվել, որը դիտարկում է Հայաստանին արված առաջարկությունները` մատակարարման ժամկետները, պատվաստանյութերի գները և արդյունավետության հետ կապված հարցերը։ Հանձնաժողովն էլ նախարարությանը խորհրդատվություն է տալիս, թե որ պատվաստանյութը ձեռք բերեն»։

Նախարարի խոսքով` այս պահին այդ հանձնաժողովի դրական եզրակացությունն ունեն «AstraZeneca» ընկերության արտադրած պատվաստանյութի գնման համար։ «AstraZeneca» ձեռք բերելու բանակցությունները վերջնական փուլում են։

Ավանեսյանը հիշեցրեց` պետպատվերի շրջանակում Հայաստանում նախ պատվաստվելու են ռիսկի խմբում գտնվողները` 65 և բարձր տարիքի անձինք, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները, փակ հաստատություններում գտնվող անձինք ու տեղի սոցաշխատողները։

«Պատվաստումների գործընթացը տեղի է ունենալու ինչպես մյուս`պատվաստումների ազգային օրացույցում նախատեսված դեպքերում։ Բնակչությանը պատվաստումների մասին տեղեկատվությունը փոխանցելու բոլոր միջոցները պետք է օգտագործենք։ Պատվաստումները կիրականացվեն պոլիկլինիկաներում, բուժամբուլատորիաներում, և դրանց մասին քաղաքացիները կտեղեկացվեն իրենց տեղամասային պոլիկլինիկաներից»,–ասաց նախարարը։

Նա հայտնեց նաև, որ պատվաստումներ իրականացնող մասնագետները որոշակի վերապատրաստում կանցնեն։

Նախարարից հետաքրքրվեցինք` կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին թույլատրվո՞ւմ է պատվաստվել, ինչին ի պատասխան նա նշեց` նման հակացուցում չկա։ Սակայն, Ավանեսյանի խոսքով, քանի որ բոլոր երկրներում պատվաստանյութերի սակավություն կա, նախ խորհուրդ է տրվում պատվաստվել կորոնավիրուսով չվարակվածներին, իսկ երբ պատվաստանյութերի արտադրության ավելի մեծ ծավալներ կլինեն, ապա հաջորդիվ նաև վարակվածները կպատվաստվեն։

Նա անդրադարձավ նաև շատերին հուզող այն հարցին, թե ի՞նչ են անելու այն քաղաքացիները, որոնք խոցելի խմբերում ներառված չեն, բայց ուզում են պատվաստվել։ «Աշխատանքներ ենք տանում, որպեսզի մասնավոր ընկերությունները կարողանան պատվաստանյութ ձեռք բերել»,– նշեց նախարարը։

Իսկ թե որքան կարժենա մասնավոր կլինիկայում պատվաստվելը, Ավանեսյանը դժվարացավ ասել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 891–ով և դարձել 182 056։

Ի դեպ, փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ավանեսյանն ասել էր, որ մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «Pfizer» պատվաստանյութերի կիրառմանը։

Լրահոս
0