Համավարակի և պատերազմի պատճառով առաջացած ներհայաստանյան ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին կարևոր առաքելություն ունի կառավարությունը, առողջապահական մասով մեծ է առողջապահության նախարարության դերը։
Հոգեբանական աջակցությունից մինչև բուժզննում, վերականգնողական աշխատանքներ, պրոթեզավորում. նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է` գերատեսչությունում այս ամենին մասնակցում են ունեցած լիազորությունների ու պարտավորությունների շրջանակում։
«Փորձում ենք համակարգել բոլոր վերականգնողական կենտրոնների աշխատանքները, կապեր ստեղծել մեր արտասահմանյան գործընկերների հետ` ապահովելու համար նյութատեխնիկական թարմացումը, նաև վերանայվել են վերականգնողական բուժման համար պետական պատվերով իրականացվող ծառայությունների գները և մի շարք միջոցառումներ են իրականացվել»,- ասաց նա։
Այս ամենի համատեքստում մեծ ուշադրություն են պահանջում նաև կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Կորոնավիճակագրությունը Հայաստանում շարունակում է աճ գրանցել։ Դրան զուգահեռ մեր երկրում արդեն մեկ ամիս է` մեկնարկել է պատվաստման գործընթացը։
Թագավարակի թվերի աճի և առողջապահության նախարարության` կորոնավարակի դեմ իրականացվող պայքարի քաղաքականության շուրջ զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։