00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազին

© Sputnik / Asatur YesayantsНазик Амирян на судебном заседании (4 июня 2019). Еревaн
Назик Амирян на судебном заседании (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվել
Նազիկ Ամիրյանն ընկերությունը կանխամտածված սնանկության է տարել, պետությունը կրել է խոշոր չափի վնասներ։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Կապանի մարտական դիրքի` աղմուկ հանած տեսանյութի դեպքով քրեական գործ է հարուցվել

2001թ․-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Հայապակի» ՓԲ ընկերության 573.733.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145.000.000 ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100.000.000, 80.000.000 և 70.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:

Այնուհետև ընկերությունը վերակազմավորվել է «Հայբյուրեղապակի» բաց բաժնետիրական ընկերության:

«Հետագա գործունեության ընթացքում Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նախնական դիտավորության իրականացման շրջանակներում այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները. չեն կատարվել ընկերության գործունեության ընթացքում առաջացած հարկային մարմինների և այլ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները, ընկերությունը միտումնավոր կառավարել է անարդյունավետ, վերջինս ոչ միայն չի մարել ընկերության կրեդիտորական պարտքերը, այլև իր գործողություններով ավելացրել է դրանց ծավալը, որի հետևանքով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի է վերցվել «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի մի մասը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել. դատախազություն

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Նազիկ Ամիրյանի խնդրանքով վերջինիս մտերիմը, իր անունից մասնակցելով ԴԱՀԿ ծառայության կողմից «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի անշարժ գույքի օտարման վերաբերյալ հայտարարված աճուրդին և ճանաչվելով հաղթող, 2003թ. հունիսի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով շուկայականից էականորեն ցածր գնով՝ 8,318,880 ՀՀ դրամով, ձեռք է բերել ընկերությանը պատկանող 9263,32քմ ընդհանուր մակերեսով արդյունաբերական արտադրամասը։ Դրա վերանորոգմանն էլ «հիմնականում ուղղված են եղել Նազիկ Ամիրյանի կողմից կատարված մասնակի ներդրումները»:

«Այսինքն՝ Ն.Ամիրյանը կանխամտածված կերպով մասնակի ներդրումներ է կատարել այն արտադրամասում, որն ի սկզբանե նպատակ է ունեցել դուրս բերել ընկերության գույքային ֆոնդից և հափշտակել՝ դարձնել իրենը»,- շեշտվում է հաղորդագրության մեջ։

Այնուհետև Նազիկ Ամիրյանը նույն մտերիմի անվամբ ձևականորեն հիմնադրել է ՍՊ ընկերություն։ Դրա միջոցով կրկին մասնակցել է ԴԱՀԿ ծառայության կողմից ընկերության շարժական գույքերի օտարման վերաբերյալ հայտարարված աճուրդին, ճանաչվել հաղթող։ Վերոնշյալ ՍՊԸ-ի լիազորված անձը ԴԱՀԿ ծառայության հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր և 86 անվանում շարժական գույքերը ձեռք է բերել էականորեն ցածր գնով՝ ընդամենը 547,500 ՀՀ դրամով: Հետագայում, ընդամենը 8.866.380 ՀՀ դրամով ձեռք բերված գույքը գնահատվել է 221.970.000 ՀՀ դրամ և ներդրվել է Նազիկ Ամիրյանին պատկանող ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում:

Артур Ванецян выступает перед журналистами на митинге оппозиции (9 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված հերթական քրեական գործը կարճվել է

Արդեն 2004թ. մայիսի 4-ին Նազիկ Ամիրյանն իր մտերիմի միջոցով ՍՊԸ-ի 100% բաժնեմասն (222,020,000 ՀՀ դրամ արժողությամբ) օտարել է մեկ այլ անձի, իսկ 2004թ. հունիսի 2-ին նշված ընկերության հիմնական միջոցները, ֆինանսական միջոցները, ապրանքանյութական պաշարները, պատրաստի արտադրանքը և պարտքերը փոխանցվել է մեկ այլ ՓԲԸ-ի:

«Նազիկ Ամիրյանի վերոնշյալ գործողությունների հետևանքով ընկերությունում կանխամտածված կերպով ստեղծվել և ավելացել են անվճարունակության հատկանիշներ, ընկերությունն ի վիճակի չի եղել կատարել պարտավորությունները և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հայցի հիման վրա՝ դատարանի 2003թ. դեկտեմբերի 29-ի վճռով ճանաչվել է անվճարունակ, և ընկերության գործունեությունը դադարեցվել է՝ պարտապանին՝ «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ին, պատճառելով խոշոր չափի՝ 213,103,620 ՀՀ դրամի վնաս»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Բացի այս, պետությունը զրկվել է նաև իրեն պատկանող 80% բաժնեմասն արդյունավետ տնօրինելու հնարավորությունից։ Դրա հետևանքով բաց է թողել ընդհանուր 205,700,000 ՀՀ դրամ ներդրման ձևով արտահայտված օգուտը՝ կրելով խոշոր չափի վնաս:

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 1-ին մասով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Լրահոս
0