00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապանի մարտական դիրքի` աղմուկ հանած տեսանյութի դեպքով քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Aram NersesyanАрмянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении
Армянские военнослужащие на одной из позиций близ села Давид Бек в Сюникской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
Բաժանորդագրվել
Քրգործ է հարուցվել ` ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Военная полиция РА - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2021
Կապանի դիրքերից մեկի մասին բարձրաձայնած հրամանատարը կանչվել է Ռազմական ոստիկանություն

Մարտի 14-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Կապանի մոտ գտնվող մարտական հենակետերից մեկի զինծառայողները ցույց են տալիս այն անմարդկային պայմանները, որոնցում իրենք մնում են։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։ Նրանք նշում են, թե իրենց ասվել է՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն թողել։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ` ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում։

«Քրգործ է հարուցվել դեպքի հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար»,–ասաց նա։

Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը դատարան է ուղարկվել. դատախազություն

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով համացանցում շրջանառվող տեսանյութին, ասել էր, որ Կապանում դիրք թողնելու մասին որևէ խոսք չկա։ Նրա խոսքով` ՊՆ–ն, Գլխավոր շտաբն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, նրանց պայմանները բարելավվելու ուղղությամբ։

Լրահոս
0