00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական իշխանությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Արման Թաթոյան

© Sputnik / Asatur YesayantsАрман Татоян
Арман Татоян  - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվել
Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ, ուստի հանցանք կատարած անձինք պետք է պատժվեն։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն Ադրբեջանում հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումների արձանագրման վերաբերյալ։ Facebook-ի պաշտոնական էջում նշված է, որ այն ՄԻՊ-ը համարում է բացարձակ կարևորության քայլ մարդու իրավունքների պաշտպանության հարցում։

Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2021
249 գերիներից 112-ին Ադրբեջանը չի կարողացել նույնականացնել այնտեղ պահվող անձանց հետ

Թաթոյանը պնդում է՝ այս կառույցի օրինակին պետք է հետևեն մյուս իրավապաշտպան կազմակերպությունները, և արձագանքները պետք է հիմք դառնան Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։

«Ադրբեջանի իշխանությունները, զինված ուժերը կոպտորեն խախտել են հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի, առողջության պահպանման, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երեխաների լավագույն շահերը, գերիներին չվերադարձնելով շարունակում են պատճառել հոգեկան տառապանքներ և այլն: Այս ամենը՝ ադրբեջանական իշխանությունների կատարածը, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կհաջողվի՞ հայ ռազմագերիների վերադարձի գործում շրջադարձ մտցնել

Պաշտպանը շեշտում է՝ հանցանք կատարած անձինք և Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա վստահ է, որ սա անհրաժեշտություն է ապագայում նման հանցավոր արարքները կանխելու և խաղաղ գոյակցության հիմքեր ապահովելու համար:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է՝ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։

Հիշեցնենք` Human Rights Watch միջազգային կազմակերպությունն այսօր հայտարարություն էր տարածել, նշելով, որ հայ գերիները դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքի են ենթարկվում Ադրբեջանում պահման տարբեր կետերում։ 

Հայտարարության մեջ նշված էր, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է անհապաղ հետաքննի բոլոր նման դեպքերն ու դիմումները, մեղավորներին պատասխանատվության ենթարկի։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկացնի հայկական կողմի բոլոր այն անձանց գտնվելու վայրի մասին, որոնց վերջին տեղեկությունները Ադրբեջանում գերի լինելու մասին են:

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է Հայաստան վերադարձվեն. Ժոնաթան Լաքոտ

Լրահոս
0